Սոցհարցումների համաձայն` Արագածոտնում առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը և Խաչիկ Մանուկյանը: Շուրջ 600 ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում տարածքային թեկնածուներից ամենից շատ ձայն հենց այսօր պատրաստ են տալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանին:
Նրան հաջորդում է ՀՀԿ-ից առաջադրած ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանը, երրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը: Այնուհետ հարցվածները նշել են ՀՀԿ-ական թեկնածու, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանին, իսկ հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Նորա Առուստամյանը: Վեցերորդ տեղում է ՀՀԿ-ական Ռոլանդ Մնացականյանը, իսկ 7-րդ տեղում է նախկին ԲՀԿ-աան, ներկայումս Հանրապետական ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը:
Այլ կերպ ասած, մարզում առաջադրված ընդհանուր 61 թեկնածուներից հարցվածները ճանաչում են գրեթե միայն այս յոթին: Քաղաքական ուժերից հարցվածների ճնշող մեծամասնությունը ձայնը տվեց «Ծառուկյան» դաշինքին: Հարցվածների մի ստվար զանգված խորը հիասթափություն է արտահայտել ընտրությունների վերաբերյալ և դրանց մասնակցող ուժերի և թեկնածուների մասով:
Ի դեպ նշենք, որ հարցվածներից շատերը ուղղակի վախենում էին բարձրաձայնեն իրենց քաղաքական նախապատվությունների մասին` նեշով, որ կարող են դառնալ հետապնդումների թիրախ: Ոչ ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք նշեցին, որ վախի մթնոլորտի պատճառով քաղաքացիներից շատերը ուղղակի վախենում են այցելել իրենց նախընտրական շտաբեր, նույնիսկ երևալ մոտակայքում, էլ չասած` շտաբի աշխատանքներում ներգրավվելու մասին. «Ստիպված շտաբերի աշխատակիցները Երևանից են գալիս»,- նշեց մեր զրուցակիցը:
dialogue.am
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44