«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: Կալանավորված երրորդ անձին փաստաբանը չէր ճանաչում, ասել էր՝ անգամ փաստաբան չունի:
ԱԱԾ-ի մեր աղբյուրը պատմեց այս գործի նախապատմությունը, անշուշտ, ըստ ԱԱԾ-ի․ երկար ժամանակ կասկածներ ունեին, սակայն կոնկրետ ապացույցներ չէին կարողանում ձեռք բերել: Քննության սկզբում բերման են ենթարկել մեկին, խուզարկել նրա տունը, սակայն ոչինչ չեն գտել: Ավելի ուշ վերջինս խոստովանել է և մատնացույց արել «ապացույցների» տեղը, նա կալանավորվածներից մեկն է: Ընդ որում՝ «Իգլան» հեշտ-հանգիստ հասել է Հայաստան, ԱԱԾ-ն այն սահմանին չի բռնել: ԱԱԾ-ականներն ասում են՝ Սամվել Բաբայանին կասկածել են, որ նա նախապատրաստում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը, ում հետ հին հաշիվներ ունի: Սակայն այս տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն ոչինչ չի պարզաբանում, ոչ մի տեղեկատվություն չի փոխանցում, իսկ փաստաբանն էլ կաշկանդված է նախաքննական գաղտնիքի նորմով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
18:27
18:09
16:26
16:03
14:44
14:23
13:49
13:34
13:18
13:01
12:28
12:05
11:45
11:22
11:08
10:33
10:03
19:09
18:46
18:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29