Հայաստանի ազգային սկաուտական շարժման՝ ՀԱՍԿ հասարակական կազմակերպության ներկա եւ նախկին մի շարք անդամներ դժգոհության ալիք են բարձրացրել՝ պնդելով, որ ապաքաղաքական կազմակերպության՝ Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող գրասենյակն այս օրերին ծառայեցվում է՝ որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբ:
NEWS.am-ի հետ զրույցում սկաուտները մտահոգություն հայտնեցին, որ ՀՅԴ նախընտրական պաստառներն ու ՀԱՍԿ-ում երկար տարիներ տարբեր վարչական պաշտոններ զբաղեցրած, այժմ թիվ 4 ընտրական տարածքում ՀՅԴ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Բագրատ Եսայանի նախընտրական պաստառները փակցված են մի կառույցում, որը զբաղվում է մանկապատանեկան-կրթադաստիարակչական գործունեությամբ եւ որն իր կանոնադրության համաձայն՝ պետք է լինի ապաքաղաքական կառույց:
«ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնագրի առաջին կետերում նշված է, որ դա կամավորական, ապաքաղաքական շարժում է երիտասարդների եւ պատանիների համար, բաց է բոլորի համար՝ առանց որեւէ խտրականության: Հիմա երեխաները իրենց ամենշաբաթյա գործունեությունները անցկացնում են մի վայրում, որտեղ փակցված են կուսակցական պաստառներ, սեղաններին դրված են բուկլետներ, եւ երեխաները, իրենց կամքից անկախ, հայտնվում են որեւէ քաղաքական բեւեռում: Այսպիսով՝ երեխաների մոտ ուղղորդված դիրքորոշում է ի հայտ գալիս, եւ սա աղավաղում է սկաուտական շարժման ողջ գաղափարը: Նախընտրական քարոզչություն անել մանկապատանեկան-կրթադաստիարակչական կառույցից նույնն է, թե պաստառներ փակցնել դպրոցներում, ինչն արգելված է»,- նշեց ՀԱՍԿ-ի նախկին խմբապետներից Հայկ Կարապետյանը:
Սկաուտական շարժման նախկին առաջնորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ շարժման կանոնադրության վերջին կետում նշվում է, որ կազմակերպությունը 1918-1921թթ. եւ 1989-95թթ. Հայաստանի Հանրապետությունում գործած, ինչպես նաեւ սփյուռքում գործող Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն սկաուտական կազմակերպության գործի շարունակողն է եւ ավանդույթների կրողը:
«Հենց այս կետը շահարկելով կուսակցությունը տեւական ժամանակն է՝ իր ձեռքն է վերցրել կազմակերպության գործունեությունը: Բայց շարժման քաղաքական բաղադրիչը, որպես կանոն, թաքցվում է երեխաների ծնողներից եւ շատերն իրենց երեխաներին անդամագրում են սկաուտական շարժմանը, որ ստանան տարատեսակ գիտելիքներ եւ ձեռք բերեն կենսափորձ՝ հետագայում իրենց կյանքում լավագույնս դրսեւորվելու համար: Մեր բողոքը պետք չէ ընկալել որպես Դաշնակցություն դեմ ակցիա. Սա պարզապես դժգոհություն է սկաուտական շարժման քաղաքականացման վերաբերյալ»,- ասաց նա:


09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42