Պաշտոնական Երևանը հերքում է ԵԱՏՄ գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս արված հայտարարությունը, որ Երևանը ոչինչ չի արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից առաջ՝ ոչ մի անգամ չդիմելով իրեն:
«Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»,-Tert.am –ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ այս հայտարարությունը Բելառուսի նախագահն արել էր Մինսկում ՝ իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի արարողությանը, Լապշինի արտահանձման հետ կապված բառացիորեն ասելով . «Լսեք, իսկ ի՞նչ կապ ունի այս հարցում Հայաստանը: Ինձ Լապշինի մասին Հայաստանը որևէ բան չի ասել: Մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի, թե ինչու են նրան ձերբակալել այստեղ: Թող գնար՝ ուր ուզում էր: Բելառուսը չպետք է այդ ամենում ներգրավվեր, եթե անկեղծ խոսենք»։
Նշենք, որ Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանն ինքն այս առնչությամբ ասել էր, որ եթե Իսրայելն ու Ռուսաստանը չկարողացան կանխել բլոգերի արտահանձնումը, ինքն ինչ կարող էր անել:
Tert.am-ը փորձեց այս առնչությամբ լրացուցիչ պարզաբանումներ ստանալ նրանից, սակայն իր դիվանագիտական աշխատանքը Բելառուսում ավարտած Արմեն Խաչատրյանի հեռախոսահամարն արդեն գոյություն չունի:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26