Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե խորհրդարանական ընտրություններին դաշինքը համոզիչ հաղթանակ է տանելու, «ապրիլմեկյան կատակ» է որակում:
«Երբ Իշխան Զաքարյանը խոսում էր, ակամայից հիշեցի Օտտո ֆոն Բիսմարկին, որն ասում էր՝ «Երբեք այդքան սուտ բաներ չեն ասում, որքան ընտրություններից առաջ, գործից հետո եւ պատերազմի ժամանակ»: Եթե պարոն Իշխան Զաքարյանը ցանկացել է ապրիլի 1-ին ընդառաջ ապրիլմեկյան կատակ անել, ասեմ, որ հաջողված էր: Ամեն ինչը կորոշի ընտրողը, մենք մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում, բայց իր նման չենք ասում՝ համոզիչ հաղթանակ եւ այլն»,-այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավը գնահատեց պոզիտիվ եւ հաջողված՝ նշելով, որ հանրապետականը բոլոր շանսերն ունի ընտրություններում հաղթելու:
«Մենք գտնում ենք, որ հանրապետական կուսակցությունն այս պահին ընտրական մարաթոնի ֆավորիտն է, աներկբա է, որ ընտրությունների արդյունքում հանրապետականը մարաթոնյան ֆինիշին առաջին տեղում է լինելու: Թե քանի տոկոս կլինի, միայնակ կառավարություն կձեւավորենք, թե կոալիցիոն գործընկերների հետ՝ արդեն հետընտրական զարգացումները ցույց կտան: Ամենակարեւորն այն է, որ հանրապետականին հաջողվել է կազմակերպել նորմալ, պոզիտիվ քարոզարշավ, հանրությունից ստացել ենք դրական սիգնալ»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ամփոփոխիչ միջոցառման ժամանակ դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենք համոզիչ հաղթանակ են տանելու:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42