Քաղաքական գործիչների, հանրային ամբիոններից օպոնենտ քաղաքական գործչի հասցեին հնչեցվող վիրավորանքների տենդենց է նկատվում: Պետք է նշենք նաև, որ երբեմն, հարկավ այդ քայլին դիմած քաղաքական գործչի կողմից նման դրսևորումն արդարացված է: Սակայն, երբ գալիս մի պահ, երբ չափավորություն և էթիկա «քարոզող» գործիչն է իրեն ոչ պատշաճ պահված թույլ տալիս, դա արդեն անընդունելի է: Գործող իշխանության պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը, երեկ, «Հետհաշվարկ» հաղորդաշարին հյուրընկալվելիս, մեկնաբանել է որոշ քաղաքական գործիչների կողմից կոշտ որակումները՝ կապված քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած անընդունելի դեպքերի հետ: Հաղորդաշարի հենց սկզբից էլ ակհայտ երևում էր, որ հարցազրույցը պատվիրված է և միտված է մեսիջ հասցնել թիրախ հանդիսացող քաղաքական գործիչներին, ովքեր մեծ հաշվով բարձրաձայնել էին արատավոր երևույթի մասին, ինչը թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տեսանկյունից դիտարկված, չի կարելի տեղավորել մարդկային տրամաբանության սահմաններում: Մասնավորապես Մարգարիտը խոսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի կողմից արված քննադատական հայտարությանը՝ կապված դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից, գործող իշխանության օգտին կազմված ցուցակագրումների և մամուլում հայտնված ձայնագրությունների մասին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ թե Զոհրաբյանի և թե Մելքումյանի կողմից արված կոշտ որակումները տեղին էին և հիմնավորված, քանի որ նման գործելաոճը հարիր չէ մանկավարժին, ում բուն գործունեությունը սերունդներ կրթելն է, այլ ոչ թե ընտրություններին ձայներ հավաքելը: Մարգարիտն էլ իբրև թե պատասխան, հակադարձելով վերոնշյալ քաղաքական գործիչներին, հորդորել է ամենաքիչը ներողություն խնդրել իրենց որակումների համար և հավելել է, որ մանկավարժի հասցեին կոպիտ արտահայտություններ անելը անթույլատրելի է: Համաձայն կլինեինք տիկին Եսայանի հետ միայն այն ժամանակ, երբ իր կողմից նշված մանկավարժները, չխախտեին թույլատրելի սահմանը՝ մանկավարժությունը խառնելով քաղաքական պրոցեսներին: Հասկանալի է, որ այս պահին կա խնդիր այդ աղմկահարույց թեման կոծկելու, բայց եթե դա արվում է եթեր ուղարկելով մեկին, ով հաղորդման ընթացքում ինքն իրեն չի կարողանում տիրապետել և թույլ է տալիս անհարգալից որակումներ օպոնենտ քաղաքական գործիչների նկատմամբ և ինչ-որ լղոզված տեքստերով փորձում է շրջանցել բուն հարցը, ապա նշենք, որ սա լավագույն տարբերակը չէր, դեռ հակառակը տարբերակներից վատագույնը՝ Մարգարիտին վստահելն էր այդ բարդ գործը:
Այլոց հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելուց առաջ, հարկավոր է նախ և առաջ մեկ պահ հայելու մեջ նայել և գիտակցել, արդո՞ք կա այն բարոյական իրավունքը, որը թույլ կտա իրեն այդ քայլին գնալ: Մարգարիտի պարագայում դա գործում է, քանզի ոչ բարեկիրթ պահվածքով այս տիկինը, հենց առաջինը ունի քննադատության կարիք՝ սեփական պահվածքն ու վարվելակերպը վերանայելու առնչությամբ:
Չենք կարող չնշել նաև հաղորդման ընթացքում Մարգարիտի կողմից ակնհայտ կերպով արտահայտվող քծնանքն առ իր հովանավորյալներ և հարազատ կուսակցություն: Ասում են անգամ, որ Մարգարիտը քծնանքի մեծ վարպետ է, եթե այդ տեսանկյունից դիտարկենք նրա այս հարցազրույցը, ապա հասկանալի է դառնում, որ Մարգարիտը սեփական համոզմունքների և ինքնասիրության վրայով անգամ կանցնի, միայն թե հաճոյանա իր հովանավորյալին և իրեն այդ հաղորդմանը ուղարկողին, ինչը ևս մեկ շանս է ստեղծում նրա համար, ԱԺ-ում հայտնվելու և իր ոչ բարեհաճ գործունեությունը շարունակելու համար:
Հ.Գ. «Экспромт». Սույն տիկինը, ամուսնանալուց հետո փոխել է իր ազգանունը, իսկ նրա օրիորդական ազգանունը Բոզիկյան է եղել, բայց ինչպես ասում են երբեմն հարկ
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34