Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին: «Փոփոխությունից առաջ փոխադրողի տրամադրած ուղեկցող փաստաթղթերի հիման վրա սահմանային անցումային կետում մաքսային տեսուչը փոխադրման ամփոփագիր էր ձևավորում, սակայն հաճախ տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտություն էր ծագում, ինչը ժամանակատար էր:
Արդյունքում ավելանումէր մաքսային կետի ծանրաբեռնվածությունը, և անհարմարություն ստեղծվում ներկրողների համար»,-նկատում է գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Պետրոսյանը: Կառավարության՝ 2017թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշմամբ ներմուծողներն այսուհետ մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կարող են տեղափոխվել մաքսային տարանցման հայտարարագրով:
Նույնը հնարավոր է անել՝ ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր ներկայացնելով, եթե դրանք պարունակում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները: Նոր կարգի շնորհիվ զգալիորեն կրճատվել է սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարելի է ուղարկել նախօրոք։
Ավելին, համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը, որից հետո տրանսպորտային միջոցը կարող է լքել մաքսային կետի տարածքը: «Համակարգը պարզ է ու թափանցիկ, և լրացման կարգի վերաբերյալ հուշումները թույլ են տալիս տարանցման հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից: Նոր մեխանիզմից օգտվելու շնորհիվ զգալի ժամանակ ենք տնտեսում սահմանային կետում, ուստի մտադիր ենք այսուհետ ևս աշխատել այս եղանակով»,-նշում է ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը:
Նոր կարգով վերացվել է նաև ՀՀ տարածքում՝ մի մաքսային մարմնից մյուսը, «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման պահանջը: Բացի այդ, լիազորված տնտեսական օպերատորների և մաքսային փոխադրողների համար բացառվել է մաքսային ուղեկցումը օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ:
Գործարկված համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ՊԵԿ-ի քաղաքականության մի մասն է, որը ներառված է «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակում: «Էլեկտրոնային 19 համակարգեր պարունակող հարթակը միտված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը բիզնեսի վրա առավել դյուրին և սահուն դարձնելուն»,-ընդգծում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44