Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազային այլընտրանք է փնտրում, գրում է գերմանական Die Welt պարբերականը:
Նշվում է, որ թուրք-գերմանական հարաբերություններում վերջին ճգնաժամից հետո Գերմանիայի ձախերի կուսակցության անդամները Բունդեսթագին առաջարկել են հետ քաշել գերմանական կործանիչները թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից և այլընտրանք փնտրել տարածաշրջանի այլ ավիաբազաների շրջանում:
Հայտնի է, որ այդ այլընտրանքը կարող են հանդիսանալ Կիպրոսի, Հորդանանի կամ Քուվեյթի տարածքում գտնվող ռազմական ավիաբազաները:
Նշվում է, որ Բունդեսթագի նախագահությունը դեռևս որևէ ընթացք չի տվել այս առաջարկին:
Թուրքական gazeteduvar.com.tr կայքը, անդրադառնալով «Ինջիրլիք» ավիաբազայի խնդրին, հիշեցրել է նաև անցյալ տարի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման նախագծի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարումը, որից հետո գերմանացի պաշտոնյաներին չի թույլատրվել այցելել ռազմաբազա և հանդիպել այնտեղ ծառայություն իրականացնող գերմանացի զինվորականների հետ:
Կայքը նշում է, որ դրանից հետո արդեն այս տարի գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում կալանավորումից և Գերմանիայում թուրք նախարարների ելույթների չեղարկումից հետո կրկին ահագնացած թուրք-գերմանական ճգնաժամը ևս մեկ անգամ առիթ է ստեղծել գերմանացիների համար վերանայելու «Ինջիրլիք» ռազմաբազայում գերմանական կործանիչների մնալու նպատակահարմարության հարցը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44