Մարտի 29-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ընտրությունների հարցերով ԵՄ խորհրդատու Մարիաննա Սկոպայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Քոչարյանը հակիրճ ներկայացրեց Ազգային Ժողովի ընտրություններին նախորդող շրջանում մինչ այժմ իրականացված աշխատանքները, քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանական ծառայության խնդիրները, ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիաննա Սկոպան ներկայացրեց իր առաքելության խնդիրներն ու գործառույթները:
Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից մի շարք հարցադրումներ ներկայացվեցին՝ կապված նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումներին և դրանց հետ առնչություն ունեցող դեպքերի քննությանը, որոնց վերևաբերյալ տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հովհաննես Քոչարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը նախընտրական փուլում, ինչպես և ընտրությունների ընթացքում իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու, թափանցիկ ու արդյունավետ աշխատելու համար:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01