Մայիսի 18-ին Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի մեներգիչների կատարմամբ:
Տոնական ձեռնարկը կազմակերպվել էր Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունների, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանության, Սլովակիայի ֆիլհարմոնիայի, սլովակահայ Բագրատ Հակոբյանի համատեղ ջանքերով: Տոնական համերգին ներկա էին Սլովակիայի գիտության, կրթության և սպորտի նախարարն, մշակույթի փոխնախարարները, Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավորներ, կառավարության և նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սլովակիայի երաժշտական շրջանակների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Համերգի բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով ներկաներին, նա հակիրճ ներկայացրեց իր անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին և անդրադարձավ վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիային և իրականացված բարբարոսություններին: Իր խոսքում դեսպան Սեյրանյանը բարձր գնահատեց Հայաստանի և Սլովակիայի միջև ընդլայնվող երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ ՀՀ դեսպանը ողջունեց և հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնագորսկուն, Ազգային Խորհրդի նախկին նախագահներ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Պավել Հրուշովսկուն, որոնց ջանքերի շնորհիվ 2004թ. Սլովակիայի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը:
Համերգի ընթացքում մեներգիչներ Գեորգի Առաքելովի, Գրետա Բագիյանի և վոկալի միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Հակոբյանի, նվագակցող` Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Ջավադյանի կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեցին արիաներ Ջ.Վերդիի, Ռ.Վագների, Պ.Չայկովսկու, Ա.Հարությունյանի, Տ.Չուխաջյանի, Ռ.Լեոնկավալլոյի օպերաներից, ինչպես նաև Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից:
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
17:43
17:19
17:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35