«Ելք» դաշինքը քարոզարշավն իրականացրել է բարձր տրամադրությամբ, և ընտրողների հետ շփումները թույլ են տալիս ասելու, որ դաշինքի շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել: Ավելին, եթե բոլոր այն քաղաքացիները, պահեն իրենց խոսքը և խոստացածի նման իրենց քվեն տան «Ելք»-ին, ապա դաշինքն ընտրություններում կհաղթի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ «Ելք» դաշինքի մուտքով քաղաքական նոր կուլտուրա է ձևավորվել. «Այստեղ չկան անձնական հավակնություններ, և այն, ինչ արել է դաշինքը, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է՝ ուղիղ եթերում փակ-գաղտնի քվեարկությամբ կազմել ցուցակի առաջին եռյակը: Իսկ ՀՀԿ-ն փակ-գաղտնի քվերակություն չեն անցկացնում, որովհետև Շարմազանովն ու Աշոտյանն իրենք իրենց կուսակցությունում հազիվ 1 ձայն հավաքեն: Ինչ վերաբերում է հետընտրակա գործընթացներին, ապա այդպիսիք՝ ընդհուպ իշխանափոխություն, կլինի, երբ «Ելք»-ը տեսնի, որ ժողովուրդն իրեն մանդատ է տվել, սակայն այդ ձայները հետո գողացվել են: Եթե քվեարկում եք Սերժ Սարգսյանի օգտին, գնացեք և ապրեք այն իրականության մեջ, որը նա է ստեղծել, եթե ուզում եք փոփոխություն, ընտրեք «Ելք»-ին: Եթե դուք քվեախցում ընտրում եք ձեր քուչի տղերքին, մենք իրար հետ անելիք չունենք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ձայն են տալու օրինականության, ազատության և ինքնիշխանության օգտին հանդես եկող քաղաքացիները, այսպես ասած՝ միջին խավը:
Անդրադառնալով նրան, թե ապագայում քաղաքական որ ուժերի հետ է «Ելք»-ը պատրաստվում համագործակցել, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ իրենք կոնկրետ ուժերի անուն չեն տվել և չեն տալիս. «Միայն 95 տոկոսով վստահ ենք և կանխատեսում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը, բացի մեզնից, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն: Մեր վերլուծությամբ, ԱԺ կանցնեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը, ինչից հետո ականատես կլինենք այդ երկու ուժերի լայն կոալիցիային»։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26