Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված 4-ամսյա ագնլերեն լեզվի դասընթացներն ավարտած ՀՀ ԱԻՆ 12 աշխատակիցներին վկայականների հանձնման արարողությունը:
Բրիտանական խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ֆինանսավորությամբ նախարարության աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպում է անգլերենի լեզվի դասընթացներ՝ կատարելագործելով մասնագիտական ոլորտում լեզվի իմացությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Հարավային Կովկասում պաշտպանության գծով կցորդի օգնական Թրեյսի Փալմերը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և այլք:
Անդրադառնալով դասընթացի կարևորությանը՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանը նշեց.
- 2014 թ.-ից իրականացվող այս ծրագիրը չափազանց կարևոր է մեր համակարգի աշխատակիցների համար: Այն հնարավորություն է տալիս կատարելագործել անգլերեն լեզվի հմտությունները և կիրառել միջազգային հարթակներում: Ծրագրի նախորդ փուլում վերապատրաստում անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անգլերեն լեզվի դասախոսներն այսօր ձեռքբերված գիտելիքները փոխանցում են ապագա փրկարարներին: Շնորհակալ ենք ծրագրի բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին:
Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց նաև Թ. Փալմերը.
- Վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրը ստացվել է և հույս ենք հայտնում, որ այն շարունակական բնույթ կստանա:
Փոխնախարար Դ. Կարապետյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է հնարավոր ամեն բան անել՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Ներկաները քննարկեցին նաև նախարարությունում անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու ծրագիրը, ապա ուսուցանվողները կիսվեցին տպավորություններով՝ հաղորդակցվելով անգլերեն լեզվով:
2014թ.-ի մայիսին մեկնարկած 200 ժամ տևողությամբ անգլերեն լեզվի դասընթացների միջոցով աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ են փոխանցվել՝ միջազգային ծրագրերին արդյունավետ մասնակցելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26