Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի երկու պաշտոնատար անձի առաջադրվել պաշտոնեական անփութության համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը:
Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:
Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26