Մարտի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն` անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակն ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:
Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը:
Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել և ստացել համապատասխան որակավորում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետների կողմից:
11:09
10:45
10:29
10:12
09:44
09:19
09:02
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47