Շփվելով, ներկայացնելով մեր ծրագիրը, մենք մի անգամ էլ համոզվեցինք, որ հայ ժողովուրդը չի մոռացել Կոմունիստական կուսակցությանը, չի մոռացել Կոմկուսի իշխանության երանելի տարիները:
Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ՀԿԿ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ ասուլիսին հայտարարեց Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Նախընտրական կամպանիան ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ հզոր գաղափարախոսությանը տիրող Կոմունիստական կուսակցություն: Գաղափարախոսություն, որը վերջին հարյուրամյակի ամենահզորն է: Երբ մեզ առաջարկում էին կոալիցիա կազմել այս կամ այն քաղաքական ուժի հետ, մեզ մոտ նույնիսկ ծիծաղ առաջացավ: Մենք քաղաքական դաշտում չենք տեսնում որևէ ուժ, որի գաղափարախոսությունը ինչ-որ չափով կարող է դրվել ՀԿԿ-ի կողքին»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ ՀԿԿ ծրագրում ընդգրկված են բոլոր ոլորտների՝ արդյունաբերության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության հարցերը: Եվ քարոզարշավը ցույց տվեց, որ ժողովուրդը ողջունում է դրանք: Սարգսյանի խոսքով՝ հատկապես մեծ հավանության է արժանացել արդյունաբերական քաղաքականության զարգացմանը վերաբերող կետերը:
«Մենք, հարաբերվելով ժողովրդի հետ, ավելի խորությամբ իմացանք, թե ինչպիսին են ժողովրդի ցավերը, հոգսերը: Կարող եմ ասել, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանին դուրս բերել այս վիճակից, որովհետև երբ խորհրդային կարգեր հաստատվեցին Հայաստանում, երկիրն ավելի վատ վիճակում էր»,- նկատեց նա:
Սարգսյանը հիշեցրեց, որ անկախության առաջին տարիներին թալանվեց հայ ժողովրդի՝ սովետական տարիներին ձեռքբերված ունեցվածքը: Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ օտարը գար, երկիրը գրավեր, այդպիսի բարբարոս ձևով չէր վարվի, ինչպես վարվեցին այդ ժամանակվա իշխանությունները: Տաճատ Սարգսյանը, սակայն, հավելեց, որ իրենք կարող են այդ ամենը վերականգնել:
Ըստ Սարգսյանի՝ անկախության տարիներին կեղծվել են Կոմունիստական կուսակցության ձայները՝ 2003, 2007, 2012 թվականներին, այդ պատճառով ՀԿԿ-ն դուրս է մնացել Ազգային ժողովից:
«Դրանով իսկ նրանք զրկեցին ժողովրդի հարցերը բարձրացնող ուժից: Դրանով իսկ զրկեցին, որ ԱԺ-ում չընդունվեն որոշումներ, որոնք կբխեին ժողովրդի շահերից: Սակայն Կոմունիստական կուսակցությունը, լինելով արմատական ընդդիմություն, չընկճվեց և վերակառուցեց իր աշխատանքները, ավելի մարտունակ դարձավ, իր շարքերը համալրեց երիտասարդ կոմունիստներով և ամեն ինչ արեց, որ կազմ ու պատրաստ դիմավորի 2017 թ. ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և իր խոսքն ասի քաղաքական դաշտում»,- եզրափակեց նա:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42