Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մարտի 30-ին կնքվեց «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ճապոնական կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում, որը հնարավորություն կտա նոր սա րքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվը թվայնացնելու համար:
«Այսօր իրապես շատ կարևոր համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև: Սա ևս մեկ քայլ է երկու երկրների տնտեսական և սոցիալական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով` սա երկու կառավարությունների միջև համագործակցության ևս մեկ էջ է, քանի որ 2001թ.-ին Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է տրամադրել Մատենադարանի փաստաթղթերը թվայնացնելու նպատակով:
«Արխիվը անցյալից դեպի ապագա տանող յուրօրինակ կամուրջ է: Եվ այն ոչ միայն պահպանում է անցյալի ազգային արժեքները, այլև ոգևորում երիտասարդ սերնդին նոր մշակույթ ստեղծել ապագայի համար» ,- ընդգծեց դեսպանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ արխիվի թվայնացման գործընթացը կարևոր է ոչ միայն Հանրային հեռուստաընկերության, այլև մեդիադաշտի մյուս ներկայացուցիչների համար:
«Հուսով եմ , որ գործընթացի ավարտից հետո այդ տեխնիկայից հնարավորություն կունենան օգտվել նաև այն հեռուստաընկերությունները, որոնք դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26