«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ իրենց տվյալների համաձայն՝ հարցվածների 38 տոկոսն առաջիկա ԱԺ ընտրություններում իր ձայնը տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 33 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին։
«ՀՀԿ-ն և Ծառուկյան դաշինքը առաջին և երկրորդ տեղի համար են պայքարում, և հնարավոր է՝ լինեն մեծամասնություն, որ կառավարություն ձևավորեն»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ակտիվ ընտրողների 17 տոկոսը դեռ չգիտի՝ ում է ընտրելու, նրանք կարող են ձայն տալ տարբեր քաղաքական ուժերի:
«28 տոկոսն ասել է՝ գնալու ենք, բայց չենք ասի, թե ում ենք ընտրելու, և նրանք հիմնականում չեն մասնակցում ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան», «Ելք» դաշինքների և «Հայկական վերածնունդ» կուսակցության ձայները տատանվում են 2,5-5,5%-ի սահմաններում: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ակտիվության դեպքում հնարավոր է՝ ինչ-որ տեղ գրավեն:
«Մենք կարող ենք ունենալ 5-6 քաղաքական միավորում ԱԺ-ում, եթե ՀՀԿ-ն և Ծառուկյանն ավելի շատ ձայն չվերցնեն իրենց վրա, քանի որ իրենց ռեսուրսները բավականին հզոր են»,-ասաց նա։
Սոցիոլոգը նշեց, որ ընտրողների համար կարևոր է թեկնածուի կրթված լինել, դիրք, հեղինակություն ունենալը և կարևոր է, որ տարիքը լինի քառասունից բարձր։
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Հայաստանում ընտողների մեկ երրորդի համար միևնույն է, թե ով կլինի իշխանության, միայն թե իրավիճակ չփոխվի, և իրենք չեն ուզում իշխանափոխություն:
«Իշխանությունն այդ պահպանողական 30 տոկոսի հաշվին է վերարտադրվում»-ասաց նա:
Անդրադառնալով անհատների վարկանիշին՝ սոցիոլոգն ասաց. «Կարեն Կարապետյանը ամենաազդեցիկ, խոստումնալից, ընդունելի քաղաքական գործիչն է, 60 նիշ է նրա ռեյտինգը կազմում, հետո՝ Ծառուկյանը՝ 40 նիշ, Սերժ Սարգսյանը՝ 10 նիշ»,-ասաց նա:
Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ նա նշեց, որ հարցվածների 83 տոկոսն է գտնում, որ պետք է գնալ մինչև վերջ, 5.5 տոկոսը պատրաստ է զիջումներ անել, 1.5 տոկոսը ասում է՝ թող ԼՂ-ն մնա Ադրբեջանի կազմում: Ըստ սոցիոլոգի՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հույսը դրել է այդ մոտ 7 տոկոսի վրա, չնայած չի կարծում, որ նրանց մեծ մասը լսել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսներին, ապա նա ասաց, որ օրինակ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կարգախոսը՝ «Արդար Հայաստանը» չի կերակրում մարդկանց:
«Հայերը չեն վստահում կարգախոսին, հավատում են դեմքին»,- ասաց նա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55