ARM | RUS |

Կատարված և խոստացվող ներդրումների մասին

30.03.17 | 20:25

Այս ընտրարշավի ամենամոդայիկ խոստումներից մեկը դարձել են օտարերկրյա ներդրումները։ Գրեթե բոլորը ներդրումներ են խոստանում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ, ոմանք կոնկրետ թվեր են նշում, ոմանք՝ ոչ։

Կարելի է ասել՝ ներդրումային «մոդայի» հիմքը դրեց ՀՀԿ-ն՝ ի դեմս նոր կառավարության։ Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին քայլերից մեկը, ինչպես հիշում եք, Էկոնոմիկայի նախարարության վերանվանումն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության։ Նոր կառավարությունը շեշտն ի սկզբանե դրեց ներդրումների վրա, որովհետև այլ ելք չկար։ Հնարավոր չէ միաժամանակ և՛ օպտիմալացում անել, անցնել բյուջետային ծախսերի կրճատման, և՛ տնտեսական աճ ապահովել ներքին ռեսուրսների հաշվին։

Հիշեցնենք, կառավարությունը խոստացել է 3,2 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում՝ 5 տարիների ընթացքում, որից 840 մլն դոլարը պետք է իրականացվի արդեն այս տարի։ Այս տարվա ներդրումների մասով նշվել են ուղղությունները, և որոշ ծրագրերի դեպքում՝ նաև ֆինանսավորման աղբյուրները։

Իսկ օրեր առաջ բացվեց Ներդրողների ակումբը, որը ՀՀԿ-ի և գործող կառավարության հաղթաթղթերից է։ Հիմնականում ռուսաստանյան կապիտալը ներկայացնող հայազգի գործարարները խոստացան ներդրումներ կատարել Հայաստանում։

Ընտրություններին մասնակից մյուս ուժերը նույնպես կարևորում են ներդրումները, սակայն՝ առանց կոնկրետության. հիմնական ասելիքն այն է, որ իրենց իշխանության գալու դեպքում կհաստատվի օրենքի իշխանություն և առողջ մրցակցային միջավայր, ինչը, բնակաբար, կնպաստի ներդրումների հոսքին։ Ներդրումների մասին ընդդիմադիր ուժերն ավելի շատ խոսում էին մեկ այլ կոնտեքստում՝ կասկած էին հայտնում կառավարության խոստացած թվերի վերաբերյալ։ Ու մինչ որոշ ուժեր անիրատեսական էին համարում 3.2 մլրդ դոլարի ներդրումների խոստումը, հնչեց մեկ այլ՝ հնգապատիկ ավելի տպավորիչ թիվ՝ 15 մլրդ դոլարի ներդրումների խոստում։ Այդ թիվն օրերս հնչեցրեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում: Ես ազնվությամբ ասեմ՝ ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է մարդու պահվածքից, վստահությունից: Ես դեռ չեմ դիմել ոչ մեկին, որ դիմեմ, շատ ու շատ ընկեր ունեմ աշխարհով մեկ, ներդրում կանեն: Բայց դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից, հարգանքից»,- ասաց Ծառուկյանը:

3.2 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության համար մեծ թիվ է։ Սակայն 15 մլրդ դոլարը հսկայական է։

Մենք ներդրումներին վերաբերող մի քանի տվյալներ կներկայացնենք, որպեսզի ավելի պարզ լինի՝ խոսքն ինչի մասին է։

Այսպես, 1992-2016 թվականների ընթացքում՝ նորանկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը չի գերազանցել 7 մլրդ դոլարը (սա՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների)։

Մեկ այլ տվյալ՝ այս անգամ Ազգային վիճակագրական ծառայությունից։ 1988թ. մինչև 2016թ. սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի հանրագումարը կազմել է 5.9 տրիլիոն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 12.4 մլրդ դոլար)։ Այդ թվում՝ ուղղակի ներդրումների հոսքը՝ 3,4 տրիլիոն դրամ։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարներին, ապա նույն ժամանակահատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների գծով այդ ցուցանիշը կազմել է մոտ 2,5 տրիլիոն դրամ։

Կարճ ասած՝ Գագիկ Ծառուկյանը խոստանում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան, քան մեր երկիրն ունեցել է իր գոյության ընթացքում։

Որտեղի՞ց են գալու այդ ներդրումները՝ նա չի հստակեցրել։ Միայն նշել է. «Աստծո կամոք, որ եկավ հաղթելու ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն: Իհարկե, էդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է՝ իր պահվածքով, իր հարգանքով»:

Նաև պարզ չէ, թե այդ ներդրումները որքան ժամանակում են կատարվելու՝ միանգամի՞ց՝ նույն տարում, թե՞ աստիճանաբար։ Իհարկե, մեկ տարում նման գումարի մուտքը խիստ անհավանական է (մեր տնտեսությունն էլ չի կարող այդքան մարսել)։ Դրա համար ենթադրենք, որ նա նկատի ունի՝ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ստացվում է՝ ամեն տարի Հայաստանի տնտեսության մեջ կատարվելու է 3 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում։

3 մլրդ դոլարը մեր ՀՆԱ-ի 30%-ն է։ Այսինքն՝ խոստացվում է ամեն տարի ապահովել ՀՆԱ-ի 30%-ի չափ ներդրումներ։ Դա մե՞ծ ցուցանիշ է։ Պատկերացնելու համար ավելի լավ է աչքի անցկացնեք Համաշխարհային բանկի գծապատկերը (N 1)։ Այդտեղ ներկայացված է Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը 1992-2015 թվականների համար։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1998 թվականին՝ 11.7%: Մնացած ու հատկապես վերջին տարիներին, ինչպես տեսնում եք, այդ ցուցանիշը շատ ցածր է։ 2015-ին Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմել է 1.7%։

Նշենք, որ 2015 թվականի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը 2.8% է, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (որի մեջ մտնում է Հայաստանը)՝ 3.6%, փոքր երկրներում (որոնց մեջ նույնպես մտնում է Հայաստանը)՝ 4.3%։

Մեր հարևաններից Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը 2015 թվականին կազմել է 11.2%, Ադրբեջանում՝ 7.6%։ Աննորմալ ցուցանիշ՝ 54-55%, գրանցվել է միայն Ադրբեջանում 2003-2004 թվականներին, ինչը պայմանավորված էր նավթարդյունահանման ոլորտում կատարված հսկայածավալ ներդրումներով։

Այս թվերը մտքում ունենալով՝ կարելի է հասկանալ՝ ինչ է՝ նշանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ 30% հարաբերակցություն։

Եթե սա էլ բավարար չէ պատկերացնելու համար, ապա կարող եք աչքի անցկացնել նաև 2 գծապատկերը, որտեղ ներկայացված են ՀՀ տնտեսությունում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքերը։ Ինչպես տեսնում եք, առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2009 թվականին՝ 943.7 մլն դոլար։ Իսկ օրինակ՝ 2015 թ. այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 178.5 մլն դոլար (2016-ին՝ ավելի քիչ)։

Այս թվերն ու գծապատկերները ներկայացրինք, որպեսզի ընթերցողն ավելի լավ պատկերացնի խոստացված թվերի լրջությունը։ Մենք գնահատականներ չենք տալիս՝ իրատեսակա՞ն են խոստումները, թե՞ ոչ։ Մենք պարզապես հնարավորություն ենք տալիս հնչող թվերը համեմատել փաստացի արդյունքների հետ և ինքնուրույն եզրակացություններ անել։

168.am


Մասիսի և Արտաշատի հատվածներում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր

Մասիսի և Արտաշատի հատվածներում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20...

09:34

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի, Վիտկոֆի և Քուշների միջև բանակցությունների արդյունքները

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի, Վիտկոֆի և Քուշների միջև բանակցությունների...

09:02

Դե ինչ, երեք նախկին նախագահներ, բանակցային փասաթղթերն հրապարակվեցին. Ռուբեն Ռուբինյան

Դե ինչ, երեք նախկին նախագահներ, բանակցային փասաթղթերն հրապարակվեցին. Ռուբեն...

17:56

Իշխանությունն աշխատող աղքատների նկատմամբ, վարել է, ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն. Թադևոս Ավետիսյան

Իշխանությունն աշխատող աղքատների նկատմամբ, վարել է, ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական...

17:43

Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ ստախոս. Նիկոլը 2019-ին ստացել է նորմալ առաջարկ, բայց թաքցրել է մեզանից. Աշոտյան

Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ ստախոս. Նիկոլը 2019-ին ստացել է նորմալ առաջարկ, բայց թաքցրել է մեզանից....

17:26

Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ. Արման Ղազարյան

Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր...

17:06

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատական նիստը

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և...

16:05

Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում. Մարթա Կոս

Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում. Մարթա...

15:44

Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին

Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ...

15:19

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ Բաբայան

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․...

15:04

Կայացել է նախարար Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Կայացել է նախարար Միրզոյանի և Կայա Կալասի...

14:46

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. մի՛ հավատացեք այս խանութի և իմ անվան հետ կապվող բամբասանքներին. Աննա Հակոբյան

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. մի՛ հավատացեք այս խանութի և իմ անվան...

14:22

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին...

14:06

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը...

11:03

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա...

10:45

Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես...

10:23

ԱԺ–ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծը. ուղիղ

ԱԺ–ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին...

10:06

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22