«Փաստ» օրաթերթը զրուցել է Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանի հետ:
Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Տավուշի մարզում, որտեղ առաջադրված եք պատգամավորության թեկնածու:
Տավուշի մարզում ընթացող քարոզարշավն ամենահանդարտներից է: Տոտալ ճնշումներ չեն արձանագրվել: Իհարկե, որոշակի լծակների կիրառում տեղի է ունենում, ամեն մեկը փորձում է իրեն հասանելի և ավանդական մեթոդներով ձայներ բերելու տեխնոլոգիաները աշխատեցնել: Բայց, քանի որ մտել ենք ընտրապայքարի մեջ, մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Եվ այնպես չէ, որ դրա դեմ որոշակի գործողություններ չունեինք: Սակայն ընդհանուր առմամբ, այսպես ասած, լարվածություն, դանակահարություն, կրակոցներ, փառք Աստծո, չեղան:
Մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում, նաև շատ փորձագետների գնահատմամբ, ապատիայի մեջ էր. քաղաքական սպասումներ չուներ այլևս: Հաջողվե՞ց ձեզ ակտիվացնել հասարակությանը: Նրան դարձնել պատասխանատու երկրի ճակատագրի հանդեպ:
Ամեն իրավիճակում և ամեն ինչի դիմաց պետք է մեխանիզմներ աշխատեցնել: Եվ հասարակությանը տեղեկացնել այդ մեխանիզմների մասին: Ես իմ ընտրողին բացատրել եմ, որ այս անգամ ընտրակեղծիքների մեքենան շատ ավելի քիչ հնարավորություն ունի ձայներ կեղծելու: Բացատրել եմ, որ գումարով ընտրության դեպքում նրանք կորցնում են իշխանության վրա ունեցած իրենց ամենակարևոր լծակը:
Եվ քանի որ բոլորը վստահ են, որ եթե այս անգամ էլ երկրում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա երիտասարդության վերջին փշուրներն են լքելու իրենց ու թողնել–գնալու են խոպան, ապա պետք է միանշանակ գիտակցեն խղճի մտոք քվեարկելու անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44