Առաջիկա խորհրդարանական ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները երաշխավորված թվով ներկայացուցիչներ կունենան Ազգային Ժողովում:
Նոր ընդունված Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Այդ մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիներ 35.308 մարդ, ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, եւ քրդեր՝ 2.162:
Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներից երկուսը, եւ 5 կուսակցություններից երեքը ընդհանրապես չեն ներկայացրել ազգային փոքրամասնությունների ցուցակներ: Մասնավորապես ազգային փոքրամասնունների ներկայացուցիչներ չկան «Ելք» դաշինքում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն կուսակցություններում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում երեք թեկնածուի անուն է՝ եզդի Շամո Բաքոյանի, ռուս Օլեգ Մորոզովի եւ ասորի Կոնստանտին Իվանովի անունները: Ցուցակում քուրդ թեկնածու չկա:
Քուրդ թեկնածու չի ներկայացրել նաեւ «Ծառուկյան» դաշինքը, փոխարենը ընդգրկել է եզդի Սայիդ Ավդալյանին, ռուս Տատյանա Միքայելյանին եւ ասորի Արմեն Բաբաեւին:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացուցիչներ ունի ազգային չորս փոքրամասնություններից, առաջադրել է եզդի Աշոտ Շավեշյանի, ռուսներ Գայանե Մալիշչենկոյի եւ Նարինե Կուրբետի, ասորի Արտյոմ Սարգիզովի եւ քուրդ Ռոման Ահմեդովի թեկնածությունները:
Ազգային փոքրամասնություններից թեկնածուների թվով առաջատարը իշխող հանրապետական կուսակցությունն է, որը ամենամեծ չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրից չորսական թեկնածու է առաջադրել: Մասնավորապես, եզդիական համայնքից առաջադրվել են Ռուստամ Մախմուդյանը, Ռզգան Շամոյանը, Խդր Հաջոյանը, Ամո Շարոյանը: Ռուսական համայնքից առաջադրվել են Յուրի Յակովենկոն, Ելենա Վալեյկոն, Արթուր Ռուդոմետկինը եւ Ալեքսանդր Լեդյայեւը: Ասորիներից ՀՀԿ համամասնական ընտրացուցակում են Արսեն Միխայլովը, Իրինա Գասպարյանը, Ալբերտ Յակուբովը, Բենյամին Ավդիշյանը:
Քրդական համայնքից թեկնածուները եւս չորսն են՝ Կնյազ Հասանովը, Վաքիլ Ամիրյանը, Լիաննա Մհոյանը եւ Տիտալ Համեյանը:
news.am
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42