Եթե նախընտրական փուլ չլիներ, գուցե ֆինանսների հոսքն ավելի շատ լիներ: Այս մասին, նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը նախկինում հայտարարել էր, որ նախընտրական շրջանը շատ պասիվ է ներդրումների համար, մինչդեռ նախընտրական շրջանում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը եւ ռուսաստանաբնակ այլ գործարարներ հայտարարեցին, որ ամեն կերպ աջակցելու են, ներդրումներ են անելու:
Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ նրանք նախկինում էլ են ներդրումներ արել, բայց բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանը պասիվ է ներդրումների համար. «Մենք մինչեւ այդ ակումբը բացելը հայտարարել ենք, որ մեկնարկում է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որից 840 մլն՝ այս տարի: Ընդ որում՝ հասցեով տվել ենք ֆինանսական աղբյուրը՝ ո՞վ է անում, ի՞նչ նախագիծ է, քանի՞ աշխատատեղ եւ ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտ: Եթե նախընտրական փուլ չլիներ, գուցե ֆինանսների հոսքն ավելի շատ լիներ: Պայմանները պետք է կանխատեսելի լինեն»:
Պնդմանը, թե այդ ներդրումները պայմանավորված են վարչապետի անձով եւ այդ ակումբը միայն ռուսական կապիտալն է ներկայացնելու, վարչապետն արձագանքելն է, որ այդ ակումբն արդեն բանակցում է եվրոպական բանկերի հետ, որպեսզի այդ բանկերը մտնեն այս ակումբի մեջ: Նա կարեւորել է, որ հեղինակավոր բիզնեսները Հայաստան կբերեն իրենց կորպորատիվ մշակույթը:
Կարեն Կարապետյանի խոսքով քաղաքացին տնտեսական վիճակի բարելավումն իր վրա կզգա, եթե կառավարությանը հնարավորություն տա շարունակել իր աշխատանքը. «Պարբերաբար մեր քաղաքացին զգալու է, որ մենք լավ ուղղությամբ ենք գնում»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26