Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 61 տոկոսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը մտադիր է նախագահական ընտրություններում աջակցել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարվել է France Info
ռադիոկայանի պատվերով:
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Վալսը «դավաճանաբար խախտել է» Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գծով իր զինակից, կուսակցության պաշտոնական թեկնածու Բենուա Ամոնի աջակցությամբ հանդես գալու «ավելի վաղ ստանձնած պարտավորությունները»:
Հակառակ կարծիքի է հարցման մասնակիցների սոսկ 37 տոկոսը, որոնք ողջունում են Վալսի որոշումը: Հարցմանը մասնակցած՝ սոցկուսակցության կողմնակիցներն ու անդամները գործնականում բաժանվել են երկու տարբեր ճամբարների, ինչը վկայում է այդ կազմակերպության մեջ տիրող չափազանց լարված իրադրության մասին: Ստացված տվյալների համաձայն՝ 52 տոկոսը դատապարտում է Վալսին, մինչդեռ 48 տոկոսը պաշտպանում է նրան:
Հարցումը կատարվել է մարտի 29-ին եւ 30-ին Համացանցում՝ 1019 մարդու ներկայացուցչական ընտրանքի հիման վրա: Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ սոցիալիստ Մանուել Վալսը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում մտադիր է պաշտպանել կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնին, այլ ոչ թե իր կուսակցությունից հավակնորդ Բենուա Ամոնին:
«Ես չեմ կարող գնալ հանրապետության համար որեւէ ռիսկի: Ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին»,-հայտարարել է Վալսը՝ հանդես գալով BFM հեռուստաալիքի եթերում: Դա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ մտադիր չէ որեւիցե կերպ մասնակցել Մակրոնի նախընտրական արշավին:
Հունվարին կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը առաջատարը դարձավ Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների արդյունքներով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ Մանուել Վալսից:
France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ամոնը հայտարարելէ, թե զարմացած չէ իրեն աջակցելուց Վալսի հրաժարումից: Դա ուղղված է ինձ թուլացնելուն: Իմ ընտրարշավում ես խոսում եմ ֆրանսիացիների առօրյա կյանքի, այլ ոչ թե Վալսի կյանքի մասին»,-հայտարարել է Ամոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին: Ինչպես սպասվում է, հիմնական պայքարը կծավալվի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ»ի առաջնորդ Մարին լե Պենի, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի եւ աջ կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնի միջեւ:
Ընտրությունների ֆավորիտը համարվում է Մակրոնը: Փորձագետները կարծում են, որ նա լե Պենի հետ դուրս կգա երկրորդ փուլ եւ այնտեղ կգերազանցի լե Պենին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55