ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մարտի 31-ին միացել է Մինսկի խմբի համանախագահների մարտի 29-ին արած կոչին` հորդորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերսկսել ներգրավվածությունը քաղաքական կարգավորման գործընթացում:
Կուրցը փաստել է, որ 1 տարի առաջ Արցախում տեղի ունեցած բախումներն ամենասարսափելին էին վերջին երկու տասնամյակի ընթացքում՝ հանդիսանալով բռնության, մարդկային կորուստների պատճառ: «Սա վառ հիշատակում է առ այն, թե ինչպես ռազմական մեխանիզմը կարող է խարխլել խաղաղությանն ուղղված ջանքերը: Բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները, հետևեն միջազգային հումանիտար պարտավորվածություններին: Ոչ մի դեպքում չի կարելի արդարացնել ռազմական հանցագործությունները»,-ասվում է Կուրցի հայտարարությունում:
Հիշեցնելով 2016թ. ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումների մասին՝ ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը նոր խթան կստանա: «Շփման գծում տեղի ունեցած բախումները և բռնության դեպքերը, որոնք մեծ կորուստների են հանգեցրել, մեկ տարի շարունակ մեզ համար եղել են անհանգստության աղբյուր: Ժամանակն է վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ անցկացնել, ձեռնարկել պրագմատիկ և պրակտիկ քայլեր՝ սուբստանտիվ բանկցությունները վերսկսելու համար»,-շեշտել է Կուրցը:
Այս համատեքստում Կուրցը ցավակցել է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: «Մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտերից հետո հետնցնցման պատճառով հայերը և ադրբեջանցիներն ավելի քիչ են հավատում խաղաղությանը: Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, Լեռնային Ղարբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք պետք է ծրագրենք խաղաղությունը հիմա և թույլ չտանք, որ պատերազմն իր բոլոր սարսափելի հետևանքներով վերադառնա»,-հավելել է նա:
Կուրցը նաև շեշտել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա գրասենյակի ակտիվ մասնակցությունը՝ զոհերի մարմինները վերադարձնելու գործում:
«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել կողմերի ջանքերին` 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների հետագա առաջընթացի ու կիրառման համար»,- եզրափակել է Կուրցը:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55