Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինելը և ընտրություններին որպես դիտորդ ներկայանալը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ընտրություններին որպես «Քաղաքացի դիտորդ» մասնակցելու նախաձեռնությանը միացած աշխարհահռչակ «System Of a Down» խմբի կատարող Սերժ Թանկյանը:
«Մեր ներկայությունը կարևոր չէ, կարևոր է բոլորիս մասնակցությունը»,- ասաց նա:
Հայտնի ռոք երաժիշտը նշեց, որ իրենք վախենում են, թե ինչ կկատարվի Հայաստանում: «Մենք աջակցում ենք Հայաստանում արդարադատության կայացմանը: Հայաստանում եղած անարդարությունների դեմ է ուղղված մեր նախաձեռնությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ որպես «Արդարություն Հայաստան» նախաձեռնության անդամ՝ համարում է, որ սա ամենափոքր քայլը կլինի երկրում անարդարությունների վերացման գործում:
«Մենք այս պայքարում շահ չունենք, մենք անկուսակցական ենք: Բոլորը մեղադրում են մեկը մյուսին, թե արևմտամետ են, արևելամետ, ռուսամետ, բայց մենք թքած ունենք դրա վրա: Մեզ համար կարևորը հայ ժողովուրդն է»,- ասաց նա:
Սերժ Թանկյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին իրենք որևէ կուսակցության չեն աջակցում: Նաև նշեց, որ իրենց համար կարևորը դիտորդ լինելը չէ: «Մեր գործն է Ձեզ ներշնչելը, որ գնաք և ընտրեք»,- ասաց նա:
Սերժ Թանկյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ ընտրություններին բռնություն կլինի : «Ես չեմ կարծում, որ 2.5 միլիոնին բռնանան և ստիպեն ինչ-որ բան անել: Մերն է ուժը, և մենք ենք տերը մեր երկրի»,- ասաց նա՝ նորից շեշտելով, որ կոչ է անում հատկապես երիտասարդներին, որ անպայման մասնակցեն ընտրություններին:
«Ում էլ ընտրեք, մենք կանգնելու ենք Ձեր թիկունքին»,- ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26