Գալիք ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընդունում են, որ Հայաստանում ստեղծված են արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու օրենսդրական հիմքերը: Խոսքի ազատությունն ու սեփական տեսակետերն հասարակությանը հասցնելու գործիքները նոր՝ ավելի բարձր մակարդակի են բարձրացված, և պետք է ընդունենք, որ այս ամենը նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի դրսևորումն է՝ անցկացնելու արդար և թափանցիկ ընտրություններ: Բայց արդար և թափանցիկ ընտրություններ ունենալու համար միայն իշխանության քաղաքական կամքը բավարար չէ, անհրաժեշտ է նաև մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձր մակարդակը, երբ քաղաքացին գիտակցում և կարևորում է սեփական քվեի ուժը:
Այս քարոզարշավի ողջ ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ծայրահեղ օբյեկտիվություն ցուցաբերեց՝ հանդես չգալով որպես ՀՀԿ-ի նախագահ, Հանրապետականի համամասնական ցուցակը չգլխավորելուց մինչև սեփական կուսակցության քարոզարշավին ակտիվորեն չընդգրկվելը: Նույնիսկ, ամփոփելով ՀՀԿ քարոզարշավը՝ նախագահ Սերժ Սարգսյանը մեր քաղաքացիներին կոչ չարեց ձայն տալ ՀՀԿ-ի օգտին, այլ՝ հորդորեց գնալ ընտրությունների և ընտրություն կատարել սեփական խղճի և մտքի թելադրանքով: Քարոզարշավի ողջ ընթացքում նախագահը հիմնականում խոսեց մեր պետությունների անվտանգության ամրապնդման հիմնահարցերից՝ իրեն դրսևորելով որպես ոչ թե կուսակցական, այլ՝ պետական գործիչ, որպես մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատար:
Բոլոր հիմքերը ստեղծված են արդար ընտրություններ ունենալու համար, և եթե մեր քաղաքացիները պատրաստ են ընտրություն կատարել՝ մի կողմ թողնելով ամեն տեսակ գայթակղություններն ու ընտրակեղծիքները, եթե մեր քաղաքացիները պատրաստ են կատարել գիտակցված ընտրություն, ապա մենք կունենանք արդար և ժողովրդի կամքը թելադրող ընտրություններ, որի արդյունքում Հայաստանը կդառնա լիարժեք ժողովրդավարական պետություն:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34