Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գառնի գյուղի բնակիչների հետ: Ուղիղ եթերում ընթացող երկխոսության ընթացքում վարչապետը լսեց բնակիչներին հուզող հարցերը և տեղում ոտքի վրա անցկացնելով կարճատև խորհրդակցություն պատկան մարմինների հետ` տվեց անհրաժեշտ հանձնարարականներ: Նման հանդիպումները իրոք հանդիսանում են ժողովրդավարության և ազատ խոսքի արտահայտման վառ օրինակներ: Ի պատիվ վարչապետի պետք է ասեմ, որ նա համբերությամբ և ուշադդրությամբ լսեց բոլորին ու տեղում չեղարկեց նախկինում կառավարության ընդունված որոշումը: Հանդիպման սկիզբում մթնոլորտը բավականին թեժ և շիկացած էր, սակայն Հովիկ Աբրահամյանը իրեն դրսևորելով որպես մեր պետության և ազգի հոգսերով մտահոգ կառավարության ղեկավար, կարողացավ հերթական անգամ ապացուցել, որ իշխանությունները բաց են ու հասանելի մեր բնակչության և քաղաքական ուժերի համար: Հանդիպման ընթացքում Ջրային կոմիտեյի ղեկավարը վարչապետին զեկուցեց, որ անցկացվող ջրագծի նպատակը շրջակա 5 գյուղերի ջրով ապահովելն է ուստի ակնհայտ է, որ այն բոլոր ասեկոսեները և ստահոդ լուրերը, որ իբր թե ջրագծի իրական նպատակը վարչապետի հողերի ոռոգումն է ամբողջությամբ ապատեղեկատվություն է և զուրկ որևէ իրական հիմքից: Վարչապետը կրկին փաստեց, որ իշխանություններն են կոչված ծառայելու ժողովրդին և ոչ թե հակառակը: Կողմ լինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը և առողջ քննադատություններին, պետք է նաև տեսնել և ընդունել դրական երևույթները: Այսօր վարչապետը կանգնելով հասարակ բնակչի կողքին և չեղարկելով շատ կարևոր ու կենսական այս ծրագիրը ապացուցեց, որ կառվարության ձեռնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվում է և առաջիկայում էլ ամեն ինչ անելու են, որպեսզի մեր քաղաքացիներին հուզող և հրատապություն պահանջող հարցերին արագ արձագանքեն` փորձելով սեղմ ժամկետներում գտնել առաջացած խնդիրների կարգավորման ուղիները:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34