Միլիոնատեր Մացի Դումատոն ծնվել է սիրիական Դամասկոսում և մեծացել Բրազիլիայում և Դուբայում: Վեբ դիզայնի, մարքեթինգի և անշարժ գույքի գործերով հարստացած տղամարդն ապրել է շքեղ կյանքով մինչև այն պահը, երբ վթարի է ենթարկվել իր Ferrari-ով, այնուհետև հայտնվել բանտում: Դրանից հետո նա որոշել է փոխել իր կենսակերպն ու սկսել ճանապարհորդել:
The Daily Mail-ը գրում է, որ որոշ ժամանակ անց Դումատոն հանդիպել է իր ապագա կնոջը՝ Միլենային: Այժմ նրանք ապրում են Հարավային Ամերիկայում:
Դումատոյի խոսքով` Միլենայի հետ հանդիպումը դարձել է իր նոր կյանքի սկիզբը:
«Դուբայից տեղափոխվելուց մեկ տարի անց Բրազիլիայի ակումբներից մեկում պատահաբար լսեցի՝ ինչպես է մի կին խոսում Աֆրիկայի մասին: Նա կամավորի կարգավիճակով Կոնգո մեկնելու ցանկություն հայտնեց, չնայած նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր լեյկեմիայից: Նա ցանկանում էր օգնել մարդկանց և այնուամենայնիվ մեկնեց Աֆրիկա, չնայած այն բանին, որ նրա մոտ ցանկացած պահի կարող էր ռեմիսիա սկսվել: Մեկ տարի անց նա վերադարձավ և դարձավ իմ կինը», - պատմել է տղամարդը:
Նշվում է, որ Միլենայի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել, և նրան բուժելու համար Մացին մոտ 700 հազար դոլար է ծախսել: Մինչ Միլենան վերականգնողական կուրս էր անցնում, ամուսինները որոշել են քաղցկեղով հիվանդների համար նախատեսված կանխարգելման և բուժման կենտրոն բացել բրազիլական Ֆլորիանոպոլիս քաղաքում:
Նշվում է, որ հենց այս կենտրոնի վրա է միլիոնատերը ծախսել իր վերջին գումարները:
«Մեր կանխարգելման և բուժման կենտրոնն արդեն աշխատում է: Մենք տուն ենք գնել այն վայրի մոտակայքում, որտեղ Միլենան բուժվել է լեյկեմիայից: 32 մահճակալ ենք տեղադրել տանը և նախաճաշ, ճաշ և ընթրիք ենք տալիս հիվանդների բարեկամներին», - իր ընտանիքի գործունեությունը մեկնաբանել է Դումատոն:





15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44