Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Դ.-ի ու նրա 8 ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է 2 տարուց ավելի:
Արթուր Դ.-ն պարտադիր ժամկետային զինծառայող էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 29-ը նշանակված է եղել մարտական հերթապահության, եղել է հենակետի պատասխանատու:
Նոյեմբերի 16-ին մարտական դիրքում համածառայակիցների կողմից նա ծեծի է ենթարկվել և դրա համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ն անց 20-ի սահմաններում նա, ցանկանալով սպանել գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկ Ա.-ին, Դավիթ Դ.-ին, Տիգրան Մ.-ին, Սամվել Պ.-ին, Կամո Գ.-ին, Նիկոլայ Ն.-ին, Գոռ Ն.-ին, Տիգրան Ս.-ին ու Արմեն Վ.-ին, վերցրել է Արմեն Վ.-ին կցված նռնակը, դուրս է եկել գետնատնակից, քաշել է նռնակի օղակը և նռնակը նետել է գետնատնակի մեջ:
Նռնակի պայթյունից զինծառայողներից ոչ մեկը չի մահացել, բայց նրանք ստացել են մարմնական վնասվածքներ. Կամո Գ.-ի, Արմեն Վ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Դավիթ Դ.-ի, Նիկոլայ Ն.-ի, Տիգրան Մ.-ի, Տիգրան Ս.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Սամվել Պ.-ն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն իր գործողություններով խախտել է նաև մարտական դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները, նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների համար մեղադրանք էր առաջադրվել և Արթուր Դ.-ի հետ ամբաստանյալի աթոռին էին նաև նրա նկատմամբ բռնություն գործադրած համածառայողներ Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Տիգրան Մ.-ն, Նիկոլայ Ն.-ն, Կամո Գ.-ն, Արթուր Մ.-ն, Ռուբիկ Վ.-ն:
Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, որ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին, գտնվելով մարտական հերթապահության մեջ, մարտական դիրքում գիշերն ինքը հեռախոսով միացել է համացանցին ու տեսել, որ մարտական հերթապահության մեջ գտնվող համածառայակիցներից մեկը գիշերվա այդ ժամին սոցիալական ցանցում ակտիվ է:
Ինքը կատակով ասել է, թե դասակի հրամանատարին կասի, ու այդ զինվորի մոտից հեռախոսը կվերցնեն: Չի հիշում՝ այդ արտահայտությունն անելու ժամանակ համածառայողներից ով էր իր կողքին: Բայց երբ այդ հերթապահությունից վերադարձել են զորամաս, հիշյալ զինվորը, ով գիշերը սոցիալական ցանցում էր, իրեն զգուշացրել է, որ զգույշ լինի իր արտահայտություններում, որովհետև դրանք «հասնում են» իրեն:
Ինքը դասակի անձնակազմին մի քանի անգամ հարցրել է, թե ով է իր արած արտահայտությունը հայտնել մյուսներին, ինքը նույնիսկ հայհոյանք է դրել այդ հայտնողի հասցեին, բայց ոչ մեկը չի խոստովանել: Հետագայում ինքը, իհարկե, իմացել է, թե ով է եղել նա…
Մինչև նոյեմբերին մարտական հերթապահության գնալը համածառայող Գոռ Ն.-ն իրեն է տվել բջջային հեռախոս՝ որպես իր կողմից նրան վաճառած ժամացույցի արժեք: Ինքը ժամացույցը Գոռին վաճառել էր 40 հազար դրամով: Գոռն այդ գումարի մի մասը փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, մնացած մասի դիմաց իրեն տվել էր բջջային հեռախոս: Ինքը տեղյակ չէր, որ այդ հեռախոսը գողացված է, չնայած գիտեր, որ մինչ այդ՝ համածառայող Արգիշտիի հեռախոսը գողացել էին: Գոռի տված հեռախոսն ինքն ուղարկել է իր տնեցիներին:
2013 թվականի նոյեմբերին իրենք մարտական հերթապահության են մեկնել: Անձնակազմի անդամներից մեկն իրեն ասել է, թե ուզում են խոսել իր հետ՝ իր հնչեցրած հայհոյանքի վերաբերյալ:
Մարտական դիրքի ճաշարանի մոտ տեղի է ունեցել խոսակցություն: Ինքը չի հիշում՝ ովքեր էին ներկա: Իրեն ասել են, որ պետք է պատասխան տա հնչեցրած հայհոյանքի համար: Ինքն էլ ասել է, թե հայհոյանքը բոլորին չի ուղղել, այլ՝ կոնկրետ մարդու, ով իր ասած արտահայտությունը «հասցրել է» զորամաս:
Ինչ-որ մեկը հրել է իրեն, իր հողաթափը մտել է «շպալների» արանքը, ինքը վայր է ընկել: Չի հիշում՝ դրանից հետո ծեծկռտուք եղել է, թե ոչ, իրեն հարվածել են, թե ոչ: Դրանից հետո իր մարմնին վնասվածք չի եղել:
Հետագայում այդ թեմայով խոսակցություն չի եղել, իր ու անձնակազմի փոխհարաբերությունները եղել են նորմալ: Ինքը շարժառիթ չի ունեցել անձնակազմից որևէ մեկին սպանելու համար:
Ըստ Արթուրի՝ գետնատնակում նռնակի պայթյունի պահին ինքն էլ է եղել այնտեղ, քնած է եղել, արթնացել է պայթյունից: Նարեկն ասել է. «Գռանատ տրաքեց», ու ինքը հասկացել է, որ նռնակ է պայթել: Գետնատնակի ներսում մշուշ էր, լամպը պայթել էր: Գետնատնակի ներսում տեսել է Արմեն Վ.-ին՝ ընկած վիճակում, նրա կողքից կախված նռնակի «չխոլը» դատարկ էր: Ինքը փորձել է Արմենի ձեռքերից բռնած՝ դուրս բերել գետնատնակից: Իր հետևից դուրս է եկել Տիգրան Մ.-ն, նրա ոտքերն արյունոտ էին: Ինքը դրսում հագել է կոշիկներն ու դասակի հրամանատարի ձմեռային բաճկոնը, ինչպես նաև զրահաբաճկոն: Հետո նորից գետնատնակ է մտել, տեսել է Կամոյի դեմքն արյունոտ է, դուրս է եկել, որ նրա համար ջուր բերի: Չգիտի, թե ով է օգնել Կամոյին, որ դուրս գա գետնատնակից: Պայթյունի հետևանքով ամենածանր վնասվածքները ստացել է Արմենը, նրան պատգարակով են դուրս բերել գետնատնակից: Հրամանատարներին ինքը սուտ է ասել, թե պայթյունի ժամանակ դրսում է եղել:
Արթուրն ասել է, թե նռնակի պայթելու օրվա դրությամբ իր զինծառայության ավարտին մնացել էր… 27 օր:
Արթուր Դ.-ն հայտնել է, թե նախաքննության ժամանակ իր նկատմամբ տարաբնույթ բռնություններ են գործադրվել, իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: Ինքը ստիպված է եղել երկու անգամ ցուցմունք տալ, թե ինքն է պայթեցրել նռնակը: Հետո իր պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ա. Ապրեսյանը, իր նկատմամբ այլևս բռնություն չի գործադրվել:
Նախաքննական որոշ ցուցմունքներում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանել է, որ ինքն է պայթեցրել նռնակը: Նա նշել է, թե ինչ հայհոյանք է հնչեցրել. «Ով որ պտի մեր դասակից անկապ ստեղ-ընդեղ կանգնի իմ հասցեին վերաբերող բաներ ասի, որը վերաբերում ա իմ ինքնասիրությանը, ինքը…. ա»:
Նա նշել է, որ անձնակազմն այդ հայհոյանքի համար իրեն խոսակցության է կանչել: Տիգրանն ասել է. «Լուրջ տղեն օդում հայհոյանք չի տա»: Ինքն էլ ասել է. «Ով մտածում ա ես լուրջ տղա չեմ….»: Իր հայհոյանքից անմիջապես հետո Տիգրանն իրեն հարվածել է: Ինքն ընկել է: Իրեն հարվածել են նաև մյուսները… Ճակատի շրջանում ինքը վնասվածք է ստացել:
Նախաքննական ցուցմունքներից մեկում Արթուրը նշել է, թե ինքն է նռնակը պայթեցրել, բայց միայն այն պատճառով, որ անձնակազմին տեսել է քնած ու զայրացել է, ցանկացել է նրանց արթնացնել ու վախեցնել՝ որ նրանք հասկանան վտանգը…
Դատարանը Արթուր Դ.-ին մեղավոր է ճանաչել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 27-ից:
Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Նիկոլայ Ն.-ն մեղավոր են ճանաչվել համածառայակից Արթուր Դ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Տիգրան Մ.-ն արդարացվել է՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Սպաներ Արթուր Մ.-ն և Ռուբիկ Վ.-ն մեղավոր են ճանաչվել, Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանվել է 1տարի, իսկ Ռուբիկ Վ.-ի նկատմամբ՝ 2 տարի փորձաշրջան:
Այս դատավճիռը բողոքարկել է Արթուր Դ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին: Բողոք է բերել նաև մեղադրողը՝ պահանջելով Արթուր Դ.-ի պատիժը խստացնել, նրան դատապարտել 17 տարի ազատազրկման:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26