Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը վերսկսում է «Մշակութային Գյումրի» մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում Կենտրոնի հարկի տակ հյուրընկալվում են մշակութային տարբեր գործիչներ, հայտնի և սիրված դերասաններ: Շարքի շրջանակում, «Երբ փրկում է հումորը» խորագրով ապրիլի 1-ին դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանի բացառիկ հանդիպումը մշակութասեր և հումորասեր գյումրեցիների հետ էր: Դերասանը խոսեց ինչպես նախկին նախագծերի, այնպես էլ նոր ծրագրերի մասին՝ փաստելով, որ նոր նախագիծ պատրաստվում է Արամ MP3-ի հետ: Թեև չմանրամասնեց, թե ինչ նախագիծ է լինելու, սակայն վստահեցրեց՝ դասական՝ և՛ երաժշտությամբ, և՛ ասելիքով հարուստ:
Անդրադառնալով հումորի որակական հատկանիշներին՝ նա նշեց, որ այն պետք է միշտ լինի ժամանակակից: «Հումորն ունի իր պահպանման ժամկետը, եթե մնաս նույն մակարդակի մեջ՝ շատ արագ կդառնաս անհետաքրքիր: Այն հումորը, որը ծիծաղելի էր 10 տարի առաջ, հիմա էլ նույն ազդեցությունը չունի: Յուրաքանչյուր բան պետք է արվի իր ժամանակին»,-ասաց Մկրտիչ Արզումանյանը:
Ծնունդով գյումրեցի դերասանն իր խոսքում նշեց, որ Գյումրու մշակութային ոլորտում շատ բացեր կան: «Մենք ունենք շշմելու երիտասարդներ, ովքեր ամեն անգամ ինձ զարմացնում են: Ես հպարտանում եմ, որ մենք նույն քաղաքից ենք: Բնականաբար, շատ բան կա անելու: Ցանկանում եմ այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես մշակութային առումով, արվի նաև Գյումրիում»,-նշեց դերասանը:
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Մկրտիչ Արզումանյանը փաստեց, որ իրականում ավելի լուրջ մասնագիտություն ունի՝ ավարտել է ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: «Մութ ու ցուրտ տարիներին հազիվ թե ցանկություն հայտնեի հումորով զբաղվել, բայց համալսարանում ստեղծվում է «Ուրախների և հնարամիտների» թիմը, որի անդամ դարձա ու սկսեցինք ստեղծագործել: Նախ ստացանք մի փոքրիկ ելույթ, ապա մասնակցեցինք քաղաքային խաղերին, ապա հայաստանյան խաղերում հայտնվեցինք երկրորդ տեղում: Այսպես հայտնվեցի նաև հավաքական թիմում, ինչն ինձ համար աշխարհ արժեր»,-հիշեց Մկրտիչ Արզումանյանը:
Հանդիպման ընթացքում դերասանը պատմեց նաև հումորային դրվագներ տարբեր նախագծերից ու նկարահանման տաղավարներից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26