Մայիսի 21-ին՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում հերթական անգամ այցելուների առջև իրենց դռներն էին բացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները: Բազմաթիվ այցելուների հետ միասին Կարեն Դեմիրճյանի թանգարան էր այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով Երևանի քաղաքապետին` Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանը, առանձնակի կարևորել է «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունն ու նկատել, որ այն ևս մեկ հրաշալի հնարավորություն է ինչպես Կարեն Դեմիրճյանի, այնպես էլ երևանյան բոլոր մյուս թանգարանների հարուստ ու ինքնատիպ հավաքածուներն այցելուներին ներկայացնելու համար:
Քաղաքապետը Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այցի ժամանակ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Կարևորելով Կարեն Դեմիրճյանի անուրանալի վաստակը մեր երկրի կայացման ու զարգացման գործում՝ քաղաքապետը նկատել է, որ այդ տեսանկյունից թանգարանն, իրոք, շնորհակալ գործ է կատարում՝ պահպանելով քաղաքական անվանի գործչի և մեծ հայրենասերի կյանքն ու գործունեությունը ներկայացնող նյութերը: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ թանգարանի աշխատանքը մեծապես կնպաստի հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու գործին:
Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը ևս միացել էր «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությանը: Թանգարան այցելած Երևանի քաղաքապետին ներկայացնելով հարուստ հավաքածուն՝ Լուսիկ Ագուլեցին նշել է, որ այն կազմված է ավելի քան 1500 ցուցանմուշից՝ ներառելով հայ ազգագրական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:







17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33