Արտաշատի 12/1 ընտրատեղամասում 62-ամյա ընտրող Լուսինե Առաքելյանի ինքնազգացողությունը վատացավ և նա ընկավ գետնին։ Տիկնոջ ինքնազգացողությունը վատացավ այն ժամանակ, երբ դիտորդներն արձանագրեցին, որ քվեախցում գտնվող անձը ոչ թե տիկնոջնը օգնել է, որպեսզի նա քվեարկի, այլ նրա փոխարեն քվեարկել է։
Նրա փոխարեն քվեարկած տղամարդը՝ դիմելով հանձնաժողովի անդամներին, դիտորդներին ասաց. «Ուրիշ մարդ չի մամաս է, չէր տեսնում քվեարկեցի, ի՞նչ կա, հո գողություն չեմ արել»։ Դիտորդները նշեցին, որ դա խախտում է, քանի որ ինքը ոչ պետք է քվեարկությունն իրականացներ, այլ օգներ, որպեսզի տիկինն ինքը քվեարկեր։
Հանձնաժողովի անդամներն սկսեցին մեղադրել նաև դիտորդին ՝ասելով, որ իրավունք չուներ քվեախցից ներս նկարել, բայց դիտորդը ապացուցեց, որ չի տեսանկարահանել, թե ում օգտին քվեարկում, այլ արձանագրել է այն, որ տղան է քվեարկում։
Այս ընտրատեղամասում այլ միջադեպեր ևս գրանցվեցին։ Դիտորդ Լուսինե Հախվերդյանը բարձրաձայնեց և ստորագրված ընտրացուցակում ցույց տվեց, որ Երևանի Նոր Նորքի գրանցում ունեցող Մարինա Ղազարյանը քվեարկել է Արտաշատի գրանցում ունեցող Սարգիս Վարդանյանի փոխարեն։ Սարգիս Վարդանյանը 1916-րդ համարն է, իսկ Մարինա Ղազարյանը 1909։
Դիտորդը վստահեցրեց, Մարինա Ղազարյանը ո՛չ ընտրողների լրացուցիչ ցուցակում կա, ո՛չ էլ փաստացի գրանցված է։ Հանձնաժողովի նախագահը ևս չկարողացավ վեճի ժամանակ հիմնավորել, որ այդ կինը փաստացի գրանցված է Արտաշատում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26