«Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ընտանիքով՝ երկու երեխաների և կնոջ հետ ներկայացավ Երևանի թիվ 8/32 ընտրատեղամաս և մասնակցեց քվեարկությանը:
Ընտրությունների ընթացքն, ըստ նրա, պետք է գնահատել ընտրությունների ավարտից հետո, իսկ ահազանգերի վերաբերյալ նշեց, որ դրանք կան և ստուգման փուլում են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղամասերից ստանում են տեղեկություններ, որ մարդկանցից պահանջում են լուսանկարել քվեարկությունը։ Փաշինյանի փոխանցմամբ՝ դեպքեր կան նաև, որ տեղամասերում նույն կուսակցությունից կամ դաշինքից երկու վստահված անձինք կան, ովքեր ասում են, թե իրենք ռեյտինգային թեկնածուների կողմից են վստահված անձ, երբ օրենքը նման բան թույլ չի տալիս:
«Հետընտրական պրոցեսների հետ կապված՝ մեր վերաբերմունքը հետևյալն է. ժողովուրդը մեր օգտին քվեարկեց, տեսանք, որ ձայն է գողացվել, դա հետընտրական պրոցես է, եթե մեր ձայնը չի գողացվել, հետընտրական պրոցեսի մասին չեմ կարծում, որ խոսք կարող է լինել: Փաստեր պետք է ունենանք ձեռքի տակ»,- ասաց նա:
Հարցին՝ սպասելիք ունի՞, որ այս ընտրություններն ավելի քաղաքակիրթ կանցնեն, քան նախորդները, Փաշինյանը պատասխանեց. «Ամեն անգամ էլ ակնկալում ենք, որ կունենանք լավ ընտրություններ, իսկ թե ինչպիսին կլինի՝ կիմանանք օրվա վերջին, կամ վաղ առավոտյան: Ժողովրդի ձայնը գողանալու մասին է խոսքը»:
Հարցին՝ կոալիցիա ո՞ր ուժի հետ կկազմեն շեմը հաղթահարելու դեպքում, Փաշինյանը պատասխանեց. «Ակնկալում ենք, որ ժողովուրդը կտա վստահության քվե: Նաև ասում ենք, որ բացառում ենք ՀՀ-ում իշխանություն չլինի միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնացել այդ քայլն անել»,- ասաց նա:
Հարցին՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին արժանի գործընթաց, ըստ իրեն, տարվո՞ւմ է, Փաշինյանը պատասխանեց. «Ազատ և ժողովրդի կամքը արտահայտող ընտրությունները կլինեն ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլյան զոհերի հիշատակին»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26