 
            Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ըմբռնմամբ է մոտենում ընտրությունների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այս ընտրություններին քաղաքական առումով տեխնիկական հեղափոխություն է իրականացվել:
«Մենք այն երկրներից ենք, որտեղ ներդրվել է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսանկյունից է լավագույնը, այլև տեխնիկական  լուծումներով բավականաչափ բարդ է: Այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ ներդրված հազարավոր տեխնիկական սարքերից, տեսախցիկներից, նույնականացման սարքերից որոշները կարող են չաշխատել: Հատկապես շեշտեմ, որ հազարավոր են սարքերը և եթե մի քանի տասնյակը չի աշխատում, ապա  դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»,- ասաց Աշոտյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահը նկատեց, որ 2 հազարից ավել ընտրատեղամասերից մոտ 30-ում են ինչ-որ տեխնիկական խնդիրներ առաջացել, այսինքն՝ ընտրատեղամասերի 1.5 տոկոսի դեպքում: Նա տեղեկացրեց, որ խնդիրների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հարթվել է:
Աշոտյանը նաև նշեց, որ հետևում է լրահոսին և միտում է նկատել, որ որոշ շրջանակներ  փորձում են կեղծ ահազանգեր տալ ընտրախախտումների վերաբերյալ:
«Այսպես կոչված ֆեյք ահազանգերի միտում կա և այդ ֆեյք ահազանգերով լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու և պարզաբանումեր տալու համար բավական ժամանակ է հարկավոր: Ակնհայտ  է, որ սա պլանավորված մարտավարություն է, դեռևս երեկ է սկսվել: Հիշում ենք դաշինքներից մեկի  գիշերվա ահազանգը՝ Գեղարքունիքի մարզից, որը շատ արագ պարզաբանվեց և պատասխան ստացավ Ոստիկանության կողմից»,- ընդգծեց Աշոտյանը՝ հավելելով, որ որպես ընտրախախտում են ներկայացվում նաև տեխնիկական հարցեր
Աշոտյանը պնդեց՝ այս ընտրությունների ընթացքն ամբողջությամբ բավարարում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտվեն և ընտրեն այն քաղաքական ուժին, որի ծրագիրը հավանել են:
Նա մատնանշեց, որ ընտրությունների կազմակերպչական հարցերում ներառված են 50 հազարից ավել մարդիկ՝ դիտորդներ, լրագրողներ և այլն, ինչն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, բավական է կեղծ ու ճիշտ ահազանգը տարբերակելու համար:
«Ահազանգեր կային նաև, որ որոշ տեսախցիկներ չէին աշխատում, այսինքն՝ շարքային օգտատիրոջ համար համապատասխան կայքը հասանելի չէր. այս տեխնիկական հարցը լուծման ընթացքում է: Համենայնդեպս, կուսակցությունների նախընտրական շտաբներից նման ահազանգներ չկան, կուսակցությունները կենտրոնական շտաբներում վերահսկում են պրոցեսը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ կուսակցության փոխնախագահը հորդորեց տարբերել կեղծ ահազանգերն իրական խնդիրներից՝ հասկանալով, որ ՀՀ-ում նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42