Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում քվեարկության գործընթացը բնականոն հունով է ընթանում: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Դավոյանը:
«Որևէ խախտում առայժմ չի գրանցվել, ամեն ինչ կարգին է: Քաղաքացիները հանգիստ գալիս են, իրենց քաղաքացիական պարտքը կատարում: Ասեմ, որ մեզ մոտ դեռ առավոտից քվեարկողների շրջանում բավական ակտիվություն կա: Ինչպես տեսնում եք, նույնիսկ հերթեր են գոյանում»,-ասաց Անահիտ Դավոյանը: Նա նշեց, որ հերթերի գոյանալը կապված է քվեարկության բուն գործընթացի վերաբերյալ քաղաքացիների ոչ
բավարար տեղեկացված լինելու հետ:
«Ինչպես տեսնում եք, անհրաժեշտության դեպքում, մինչ քվեախցիկին մոտենալը, յուրաքանչյուր քաղաքացու տեղեկացնում ենք, թե ինչպես պետք է կատարեն քվեարկությունը: Ասեմ, որ մեզ մոտ տեսախցիկներ են տեղադրված, որոնք աշխատում են, ամեն ինչ կարգին է»,-ասացԱնահիտ Դավոյանը:
9/41 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեն 1920 քաղաքացի, որոնցից ժամը 13:00-ի դրությամբ արդեն 400ը կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը:
«Արմենպրես»ի հետ զրույցում ընտրատեղամասում գտնվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքնի վստահված անձ Լուսինե Սերոբյանն ընթացքը դրական գանահատեց:
«Առայժմ էական խախտումներ չկան, ամեն ինչ նորմալ կազմակերպված է: Մի փոքր հերթեր են գոյացել, սակայն ավելի լավ է հանձնաժողովի անդամները դանդաղ, բայց ճիշտ աշխատեն, քան արագ և սխալներով: Հերթերը կարգավորվում են այնպես, որ խնդիր չծագի»,-ասաց Լուսինե Սերոբյանը:
Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին նաև բավական ակտիվ աշխատում էին ոստիկանության աշխատակիցները, ովքեր կարգավորում էին կուտակումներն ընտրական գործընթացում խաթարումներ չլինելու համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձը` Սարգիս Գրիգորյանը, նույնպես գոհ էր ընթացքից:
«Առավոտյան ժամը 9:30-ից այստեղ եմ, մինչ կեսօր ամեն ինչ հանդարտ, հանգիստ ընթացել է: Հուսով ենք, որ շարունակությունն էլ այդպես կլինի»,-ասաց նա:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 08:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը
20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26