«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Այս մասին հայտնում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի կայքը։ Արձանագրվել են հետևյալ խախտումները.
17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին,
15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում,
7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ,
18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ,
2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ,
11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ,
18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից,
37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում,
1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն,
1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել,
1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն:
34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:
Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26