Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07, 18/08 ընտրատեղամասերում իրավիճակը, armtimes.com-ի համաձայն, լարված է: Կայքն ահազանգ է ստացել, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանն ու նրա երկու եղբայրները ներխուժել են ընտրատեղամասեր ու վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:
Գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ և ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ, ապա նոր գցել քվեատուփի մեջ:
Tert.am-ի հետ զրույցում, սակայն, 18/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ասատուր Գևորգյանը հերքեց այս լուրերը, ասաց, որ դրանք հեյրուրանքներ են: «Նման բան չի եղել, բոլորը հեյրուրանքներ են»,- ասաց նա: Հարցին՝ գյուղապետի կամ նրա եղբայրների մասնակցությամբ որևէ միջադեպ չի՞ եղել, ապա Ասատուր Գևորգյանը պատասխանեց. «Չէ չէ, ոչ մի բան չի եղել, բացարձակ»:
Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանն էլ Tert.am-ին ասաց, թե նման միջադեպի մասնակից չի եղել, նշեց, որ մամուլի հրապարակումը «չի համապատասխանում իրականությանը, կամերաները դրած են, նայեք»: Հարցին՝ ընտրատեղամաս չե՞ք գնացել, նա պատասխանեց. «Իհարկե ոչ»:
18/08 հանձնաժողովի նախագահը, ի դեպ, ասաց, որ ընտրական գործընթացը լարված չի անցնում, տեղամասում մի քիչ կուտակումներ են լինում, բայց «ընդհանուր առմամբ նորմալ է»:
Հարցին՝ գրանցման էլեկտրոնային սարքերի հետ կապված խնդիրներ չկա՞ն, Ասատուր Գևորգյանը պատասխանեց. «Փառք Աստծո, հլա որ չի եղել»:
Ինչ վերաբերում է տեղամասերում տեղադրված տեսախցիկներին, ապա Գևորգյանն ասաց. «Ասում են, որ ցույց չի տալիս ինտերնետը, բայց տեսախցիկը աշխատում է, հեռարձակումը չկա, բայց մեզ մոտ նորմալ միացած է»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26