Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսեւորում են անգործություն:
«Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել եւ դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:
Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաեւ դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն եւ ՀՀ Գլխավոր դատախազություն»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Նույն կազմակերպությունն ահազանգում է, որ իրենց դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում. «Ահազանգեր են ստացվել նաեւ այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաեւ քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլեւ աջակցում են նրանց»:
Նույն կազմակերպությունը նշում է նաեւ, որ Երեւանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը:
Այս առնչությամբ, դաշինքի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում եւ ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը:
Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելու դիտորդի պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչինչ չի նկատել, հետեւաբար՝ արձանագրություն կազմել չի կարող»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26