ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացնում է ՄԻՊ աշխատանքը` ժամը 16:30-ի դրությամբ։ Մասնավորապես՝
1. Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաև բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
2.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ: Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան պայմաններ չունեցող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
3.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրվել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում:
Հրապարակումներում առկա է նաև լրագրողների մասնագիտական գործությունն առերևույթ խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ Երևանի Ռուսթավելու 15 հասցեի մոտակայքում «Araratnews.am» և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Կարևոր է, որ այդ առիթով արդեն իսկ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ:
4.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետևում լրագորղների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը: Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
5.Շարունակվում են նաև Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները: Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից և ոստիկանության համապատասխան մարմիններից:
6.Ժամը 16:30-ի դրությամբ քվերակության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել:
7.Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաև Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26