Ահազանգը, թե քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ընտրություններին մասնակցող բոլոր 9 ուժերի քվեաթերթիկները դնել ծրարի մեջ և նետել քվեատուփը, իրականությանը չի համապատասխանում:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ահազանգել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր 9 քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ:
«Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում, և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետեն»,- ասված է «Անկախ դիտորդ»-ի տարածած հայտարարության մեջ:
«Ընդունենք, բոլոր քվեաթերթիկները դրեցին մի ծրարի մեջ: Բայց փակցվում է դրոշմանիշ չէ՞, ի՞նչ իմաստ կա նման բան անելու: Նման բան գոյություն չունի, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Գոռ Ղլեչյանը:
Վերջինս նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրելու իրավունք ունեին 1483 դատապարտյալ և կալանավոր անձինք:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26