www.hetq.am կայքում հրապարակված «Քաղաքացին իր հասցեում հաշվառված 3 անծանոթ անուն է հայտնաբերել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել Կենտրոն համայնքի բնակիչ Արփի Պողոսյանից, ով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընտրատարածքի թիվ 9/44 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս ընտրացուցակում իր` Չարենցի 159 հասցեում, հայտնաբերել էր 3 անծանոթ անձանց անուններ` Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի:
Քաղաքացու պնդմամբ` նախօրեին ԿԸՀ-ից ծանուցում են ստացել միայն իր ընտանիքի անդամները, վերոնշյալ անձանց անուններով ծրարներ չեն եղել:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:
Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ: Հաշվի առնելով այն, որ անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բնակչության պետական ռեգիստրում ունեն հաշվառումներ ՀՀ բնակության վայրի հասցեներով, նրանց տվյալներն իրավաչափորեն ընդգրկվել են ընտրողների ցուցակներ:
Ընդ որում, նշված անձանց տվյալներն առկա են եղել նաև նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, այն ժամանակ 10/22 ընտրական տեղամասում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26