Գերմանիայի իշխանությունները որոշել են վերջ տալ գերմանացիների շրջանում տարածված սովորությանը՝ վերջին տարիներին նրանք սկսել են ընտրությունների ժամանակ քվեարկության խցերում լուսանկարվել ու հետո սոցցանցերում հրապարակել դրանք։Այսուհետ Գերմանիայում դա օրենքով կարգելվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան կանոնները արդեն ուժի մեջ են մտել ու վերաբերելու են դաշնային ընտրություններին, նաեւ ինքնաբերաբար տարածվելու են ռեգիոնալ ընտրությունների վրա։ «Քվեախցում լուսանկարվելն ու տեսագրություններ անելը արգելվում է»,- ասվում է փստաթղթում։ Նման արարքի համար նախատեսված է պատիժ։ Ընտրական հանձնաժողովի ղեկավարն իրավունք ունի ընտրատեղամասից վտարել այն մարդուն, որը լուսանկարվել է կամ տեսագրել քվեախցում։ Այսինքն իրավախախտը կզրկվի քվեարկելու իրավունքից։
Այս արգելքի սահմանումը իշխանությունները բացատրում են քվեարկության գաղտնիքը պաշտպանելու փորձով։ Բացի դրանից մինչեւ ընտրատեղամասերի փակումը նման լուսանկարների հրապարակումը կարող է ազդել այն ընտրողների նախապատվությունների վրա, որոնք դեռ իրենց ընտրությունը չեն կատարել։ Հենց այդ պատճառով էլ առաջին կանխատեսումները կամ էքզիթ -փոլերը կարելի է հրապարակել միայն երկրում վերջին ընտրատեղամասերի փակումից հետո, պարզաբանում են փորձագետները ։
Բայցեւայնպես փորձագետները թերահավատորեն են տրամադրված այս արգելքի գործնական կիրառմանը։ Մարդիկ, որոնք մեկուսացել են ընտրախցում, կարող են անել ինչ կամենան, ու նրանց վերահսկելը դժվար կլինի։ Բացի դրանից ընտրատեղամասեր բջջային հեռախոսով մտնելն արգելված չէ։
news.am
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
16:02
14:36
13:33
11:15
10:39
10:15
10:02
19:15
18:33
18:03
17:31
17:02
13:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03