Հատկապես վերջին պատերազմական դրությունից հետո, սկսվեց ավելի ավելի շատ քննարկվել թուրքական ապրանքների համազգային բոյկոտի թեման: Ցավով պիտի նշեմ, որ մեր տնտեսությունը ահավոր մեծ կախվածության մեջ է թուրքական շուկայից: Սովորական սպառողը կամ քաղաքացին թուրքական ապրանք ասելով պատկերացնում է միայն հագուստ, կոշիկ և լայն սպառման որոշակի ապրանքներ: Իրականում սա այսբերգի միայն երևացող մասն է: Իրականում հայկական գրեթե ցանկացած արտադրություն ինչ-որ չափով կախված է թուրքական հումքից կամ կիսաֆաբրիկատներից: Նույնիսկ հայկական պահածոները տարայավորվում են թուրքական տարաների մեջ:Պոլիէթիլենային, պոլիպրոպիլենային, որից ստանում են թելեր, պարկեր,տարբեր տեսակի պլաստմասաներ ամբողջությամբ ներկրվում են Թուրքիայից, ամենակարևոր տարրը նույնիսկ՝ թուղթը մեծամասամբ թուրքական է,որևէ արտադրության համար հաստոցները ու հոսքային գծերը: Ռուսաստան-Թուրքիա հակամարտության սրման պարագայում երբ Ռուսաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը, կարծես մեծ հնարավորություն ստեղծվեր մեզ համար արտադրական հզորություններն ավելացնելու, նոր արտադրանքներ արտադրելու համար: Սակայն ցավով պիտի նշեմ, որ թուրքական հումքից մեծ կախվածության պատճառով չկարողացանք, քանի որ չունեինք այնպիսի արտադրություն որտեղ թուրքական հումք չօգտագործվեր, որի շնորհիվ ծագման սերտիֆիկատում միայն Հայաստան կնշվեր: Պոմիդորի սկանդալից դե չխոսեմ, երբ ներմուծեցին Հայաստան, պիտակները փոխեցին փորձեցին վերաարտահանել Ռուսաստան և ռուսական մաքսակետում բռնվեցին: Ցավով պիտի նշեմ, որ ահավոր դժվար է վերջնականապես հրաժարվել թուրքական ապրանքից, քանի որ մեծ ցանկության և կարճաժամկետ ժամանակամիջոցում նման քայլի գնալը կաթվածահար կանի առանց այն էլ երերող մեր արտադրական ոլորտին: Հույս ունեմ հնարավորինս արագ ժամանակամիջոցում կարող ենք, այլ ճանապարհ չունենք:
Նկարում թուրքական մեքենաներ են ապրանք ներմուծելիս: Իսկ Թուրքիայում ամենամեծ ցանկության դեպքում երբեք չեք տեսնի հայկական բեռնատար:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44