ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ ասված է. «ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն այսօր հայտնել է, թե Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական և Փարպի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել իրավախախտումներ, և դժգոհել, որ ոստիկանները դրանք չեն կանխել, ու նրանց անելիքը լրագրողներն են անում: Իրականում պատկերն այլ է:
Ըստ նախնական տվյալների՝ Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի և նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջև: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:
Ոստիկանության ծառայողի ահազանգով ընտրատեղամաս է ժամանել օպերատիվ խումբը և Ա. Ա.-ին ներկայացրել ոստիկանության բաժին, իսկ Ն. Գ.-ն արդեն հեռացած է եղել ընտրատեղամասից: Թե այդ ընթացքում, թե դրանից հետո ընտրությունները տեղամասում շարունակվել են բնականոն հունով: Նշված միջադեպի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Իսկ Արագածոտնի մարզի Բյուրական և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքների ընտրատեղամասերում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ծառայողները որևէ ահազանգ չեն ստացել:
Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26