Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն երեկ հայտնել է, թե Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական և Փարպի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել իրավախախտումներ, և դժգոհել, որ «ոստիկանները դրանք չեն կանխել, ու նրանց անելիքը լրագրողներն են անում»:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իրականում պատկերն այլ է:
«Ըստ նախնական տվյալների՝ Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի և նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջև: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:
Ոստիկանության ծառայողի ահազանգով ընտրատեղամաս է ժամանել օպերատիվ խումբը և Ա. Ա.-ին ներկայացրել ոստիկանության բաժին, իսկ Ն. Գ.-ն արդեն հեռացած է եղել ընտրատեղամասից: Թե այդ ընթացքում, թե դրանից հետո ընտրությունները տեղամասում շարունակվել են բնականոն հունով: Նշված միջադեպի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Իսկ Արագածոտնի մարզի Բյուրական և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքների ընտրատեղամասերում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ծառայողները որևէ ահազանգ չեն ստացել:
Համոզված ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»,- հայտնում են ոստիկանությունից։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55