Հայաստանը և Ռուսաստանը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում։ Այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Независимая Газета» թերթում տեղ գտած հոդվածում:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ այսօր նշանակալի օր է՝ 25 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նա հիշեցնում է, որ իր ռուս գործընկերոջ և ընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ փետրվարին Մոսկվայում բացել է արխիվային փաստաթղթերի ֆոտոցուցահանդես, որն առաջինն է եղել այդ օրվան նվիրված միջոցառումների շարքում: Ըստ նախարարի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ է բացել «մեր երկրների եղբայրական ժողովուրդների՝ ժամանակի փորձության միջով անցած բարեկամության բազմադարյա հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ»:
«Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների հակառակ կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը բազմիցս կռվել են շատ ռազմաճակատներում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հիշեցնելով Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը, ինչպես նաև ընդհանուր հպարտության առիթ հանդիսացող պետական գործիչներին, գիտնականներին և արվեստի մարդկանց:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այսօր հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է՝ հետխորհրդային տարածքում ամենահաջողներից և արդյունավետներից մեկը: Հարաբերությունների ամբողջ ծավալն ու խորությունն ինքնին խոսում են այդ մասին:
Ըստ նախարարի՝ մեր երկրների միջև կա ծանրակշիռ իրավապայմանագրային հիմք. Բարեկամության, գործընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, ստորագրվել է ավելի քան 200 պայմանագիր ու համաձայնագիր: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով: Վերջին 10 տարիներին կայացել է երկրների ղեկավարների միջև մոտ 100 հանդիպում: Իրականացվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև արդյունավետ համակարգում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում կառուցողական փոխգործակցություն, հաստատված է սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցություն: Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև:
Ռուսաստանը կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր է, հայկական արտադրանքի արտահանման շուկա: Ռուսական ներդրումները գերազանցել են 3 միլիարդ դոլարը, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություն, գրում է Էդվարդ Նալբանդյանը: Զարգանում է համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում:
Ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր մինչև 2020 թվականը, ինչը վկայում է մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին, նշում է նախարարը՝ հավելելով, որ տնտեսական համագործակցության զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ է բացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը նշում է Հայաստանի բոլոր բնակավայրերում ռուսական հեռուստաալիքների հասանելիությունը, ինչպես նաև ռուսաց լեզվով տպագրվող թերթերը և լրատվամիջոցների կայքերի ռուսական տարբերակները:
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդային ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Հենց 1994 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Դա հնարավորություն է տվել կողմերին անցնել հակամարտության քաղաքական կարգավորման փուլին: Չնայած ադրբեջանական կողմի շարունակական փորձերին՝ տապալել այդ համաձայնագրի իրականացումը, այդ թվում՝ անցած տարվա ապրիլին ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ համատեղ շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, բանակցային գործընթացն առաջ տանելու համար պայմանների ստեղծմանը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ մարտին Մոսկվա Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, ընդգծելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակությունը, արտահայտել են դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն իրենց փոխադարձ ձգտումը, ինչը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի շահերին և ձգտումներին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55