Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է.
«Նախորդ 25 տարիները դարձան երկկողմ միջպետական կապերի հետևողական զարգացման ժամանակաշրջան՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ընկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիմքում:
Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, առանձնանում են ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ ակտիվ կապեր կան երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեց տարի թափ են հավաքում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:
Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:
Իր ուղերձում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ բարեկամության հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի նշանակալի ներդրումը:
Նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ հետագայում ևս բոլոր մակարդակներով համատեղ ջանքերը ուղղված կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետևողական զարգացմանը:
Սերգեյ Լավրովն իր ուղերձում ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր պետությունների միջև բազմաշերտ կապերը անշեղորեն զարգացել են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հիման վրա, և համատեղ ջանքերով դրանք բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի:
«Ստեղծված է ամուր իրավապայմանագրային դաշտ, իրականացվում են հսկայածավալ ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը: Ռուսաստանը և Հայաստանը հանդիսանում են եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ, զգալի ներդրում են ունենում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:
Գոհունակությամբ փաստում եմ միջազգային օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտ լինելը, ինչը, ըստ Սերգեյ Լավրովի, հստակ արտացոլեցին նախարար Նալբանդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքները:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ, պահպանվում է ակտիվ երկխոսություն, որը թույլ է տալիս, ոչ միայն համադրել դիրքորոշումները, այլ նաև արդյունավետ համատեղել մեր ջանքերը գլոբալ և տարածաշրջանային հարթակների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀԿ շրջանակներում:
Նախորդ քառորդ դարի ընթացքում համատեղ գրանցած հաջողությունները ռուս-հայկական հարաբերությունների ներուժի հետագա բացահայտման գրավականն են՝ ապահովելու մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերը, պահպանելու Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը»,- շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26