Լեհաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ռուս դիսպետչերների և «երրորդ անձի» նկատմամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրանք մեղադրվում են 2010թ. Սմոլենսկում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 օդանավի կործանումը միտումնավոր կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկը:
«Արդեն հավաքվել են հետաքննության շրջանակում ձեռք բերված ապացույցները, որոնք հնարավորություն են տվել դատախազներին նոր մեղադրանքներ ձևակերպել ավիադիսպետչերների, ինչպես նաև թռիչքների կառավարման աշտարակում գտնված 3-րդ անձի նկատմամբ՝ մեծ թվով մարդկանց կյանք խլած աղետի միտումնավոր կազմակերպման վերաբերյալ»,-Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոշչենեկը:
Նա հավելել է, որ Լեհաստանը կդիմի Ռուսաստանին՝ ավիադիսպետչերներին հարցաքննելու պահանջով:
Մինչդեռ vz.ru-ն հավելում է, որ փետրվարի սկզբին Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային քրեական դատարանում՝ կործանված օդանավի բեկորները երկրին չհանձնելու համար:
Մարտին հաղորդվել էր, որ Լեհաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Իսպանիայի Քրեական ոստիկանության լաբորատորիային՝ օգնություն խնդրելով օդանավի կործանման դեպքի հետաքննության շրջանակում: Այժմ իսպանական կողմը պետք է ստուգի բեկորների վրա պայթուցիկ նյութերի առկայությունը:
Հիշեցնենք, որ Վարշավայից դուրս եկած Տու-154-ը, որում գտնվել են երկրի նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի գերթե ամբողջ բարձրագույն ռազմական հրամանատարությունը, հասարակական ու կրոնական գործիչներ, կործանվել է Սմոլենսկի օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ: Հայտնի է, որ ավիաաղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 96 մարդիկ:
Միջպետական ավիացիոն հանձնաժողովն ավիաաղետի պատճառ է անվանել անձնակազմի սխալը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55