Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի գինու գործարանի սեփականատերը և Արարատի մարզպետի եղբայրը. նա ստացել է 43.770 ձայն, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի օգտին է քվեարկել 17.072 ընտրող, իսկ Ալիկ Սարգսյանի՝ 6.393։ Մարզում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն էլ ստացել է 33.779 քվե:
Ալիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հենց այդքան էլ նախատեսում էր իր համար: «5 հազարից 6-6.5 հազար: Ինչքան նախատեսել էի, այդքան էլ ստացել եմ: Շատ նորմալ է, ոչ մի ինտրիգ մի փնտրեք»,- ասաց նա՝ ՀՀԿ թեկնածուների մեջ ամենաքիչ ձայներ ստանալու փաստը մեկնաբանելով որպես իր երկարատև բացակայության արդյունք:
«Մյուսները երկար ժամանակ աշխատել են իրենց տարածքներում, ես ինչքան ժամանակ է՝ մարզում գործունեություն չէի ծավալում, ինչու չէ՝ մի շարք այլ հանգամանքներ էլ կային, որոնց մասին, սակայն, չեմ ցանկանում խոսել: Այ էդ բոլորը դեր են խաղացել, որ ունենք այն ձայները, ինչ ունենք: Բայց ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա: Ես մաքսիմում ինչ որ հնարավոր էր, արել եմ»,- ասաց Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանը մարզում ՀՀԿ-ի հաղթանակը նաև իրենն է համարում և կարծում է, որ այդ հաղթանակում իր ներդրումն էլ կա: «Որ ասեմ՝ չէ, ես կապ չունեմ, կհավատա՞ք: Ես մենակ ինձ չեմ վերագրում այդ հաղթանակը, մարդիկ, ովքեր առաջինն այդքան մեծ ձայներ են տարել, նաև նրանցն է, բայց ես իմ լուման էլ ունեմ»,- նկատեց Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի՝ մասնավորապես, Արգամ Աբրահամյանի հաղթանակի և մարզում Աբրահամյանների ազդեցության:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26