Բոլորը զարմանում են, երբ խոսում են իմ տարիքի մասին, սակայն հենց իմ հանդիսատեսի շնորհիվ է, որ երիտասարդ ես եմ մնում ու գնում եմ առաջ: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է 92-ամյա ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 5-ին հանդես է գալու համերգով:
«Ես սիրում եմ իմ աշխատանքն ու հանդիսատեսին: Այս երկուսն ամենակարևորն են արտիստի համար: Եթե ես անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ դա կարող է ինձ կանգնեցնել, ես պետք է առաջ շարժվեմ իմ աշխատանքում, գնամ հանդիպման իմ հանդիսատեսի հետ, և ես դա անում եմ: Ես պետք է բարձրանամ բեմ»,- նշեց նա: Շանսոնյեն ընդգծեց՝ որպեսզի հանդիսատեսը սիրի արտիստին, նախ և առաջ արտիստը պետք է սիրի հանդիսատեսին: «Իմ հանդիսատեսն այսքան տարիների ընթացքում մնում է երախտապարտ և հավատարիմ: Հանդիսատեսն է ստիպում մեզ գնալ առաջ ու անել ավելին, քան նախորդ անգամ: Հանդիսատեսի շնորհիվ մենք երիտասարդ ենք մնում»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ստեղծագործական երկար տարիների ընթացքում ստացած մրցանակների հարցին` Ազնավուրը փաստեց, որ միշտ մեծ սիրով է դրանք ընդունել: «Կան մարդիկ, ովքեր հրաժարվում են բոլոր մրցանակներից: Ես միշտ ընդունում եմ այն, ինչ ինձ շնորհում են, քանի որ կարծում եմ, որ դա պատասխան է նրա, ինչ արել եմ իմ կյանքում և աշխատանքում: Օրինակ, ես երեք անգամ արժանացել եմ Ֆրանսիայի ամենաբարձր պարգևին»,- հիշեցրեց նա:
Երգիչը պատմեց, որ իր կյանքի ընթացքում առաջնահերթ է եղել սովորել այն լեզուները, որոնցով աշխատել է, օրինակ` իտալերեն, իսպաներեն և այլն: Թեպետ ռուսերենը դուրս է մնացել այդ առաջնահերթությունների ցանկից, սակայն այս պահին նա փորձում է սովորել նաև այդ լեզուն: «Մենք Աիդայի հետ, ցավոք, չկարողացանք սովորել ռուսերեն, սակայն մեզ համար ռուսերենը միշտ մոտ է եղել: Օրինակ, իմ հայրը միշտ ստորագրում էր ռուսերեն տառերով, նա կարող էր գրել վրացերեն կամ հայերեն, սակայն միշտ ստորագրում էր ռուսերեն»,- պատմեց նա: Ազնավուրը նաև ընդգծեց, որ թեպետ իր լեզուն ի ծնե եղել է հայերենը, սակայն իր աշխատանքային լեզուն ֆրանսերենն է: Նա նաև նշեց, որ ունի լեզուներ սովորելու իր տարբերակը, ամեն երկիր այցելելիս սիրում է այդ երկրի լեզվով կարդալ գովազդները: «Ֆրանսիայում կրթությունը վճարովի էր, ես հնարավորություն չունեի հաճախել ուսումնարաններ, համալսարաններ, ուստի իմ դպրոցը դարձել է փողոցը»,- նշեց նա:
Շանսոնյեն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երգին` ասելով. «Ես գրել եմ երգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որը կոչվում է «Նրանք ընկան»: Իմ թուրք ընկերներն ասում էին` կարող էիր գրել երգ Հոլոքոստի մասին, ինչին իմ պատասխանն էր այն, որ ամենակարևորը ճիշտ արտահայտություն գտնելն է: Եվ այդ արտահայտությունն էր. «Այն, ինչ մարդն անում է մարդուն, կենդանին կենդանուն չի անում»:
Ազնավուրը նաև հայտնեց, որ երաժշտական կարիերան ավարտելու մտադրություն չունի:
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01