ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստացել է հատուկ ծառայությունների զեկույցները Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին: Նրա խոսքով՝ այժմ դիտարկվում են տարբեր վարկածներ՝ ինչպես կենցաղային, այնպես էլ քրեական, անգամ ահաբեկչական բնույթի, գրում է ТАСС-ը:
«Պատճառները հայտնի չեն, այդ պատճառով այդ մասին դեռ վաղ է խոսել: Հետաքննությունը ցույց կտա»,- ասել է Պուտինը՝ սկսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումը:
«Բնականաբար, միշտ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ և՛ կենցաղային, և՛ քրեական, նախևառաջ ահաբեկչական բնույթի դրսևորումները: Կտեսնենք: Հետաքննությունը մոտ ժամանակներս կտա բոլոր պատասխաններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախնական տվյալներով՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին:
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում:
Հաղորդվում է, որ վիրավորների տարհանման համար օգտագործվում են ուղղաթիռներ: Քաղաքի մետրոպոլիտենը հայտնել է, որ պայթյուններից հետո փակ են մետրոյի բոլոր կայարանները:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55